Միխայիլ Տերեխինը հայտարարել է, որ Բորդինայից բաժանվել է նրա կողմից ծեծի պատճառով
Փաստաբան Միխայիլ Տերեխինը բացահայտել է իրական պատճառները, թե ինչու է բաժանվել հեռուստահաղորդավարուհի Քսենիա Բորոդինայից։ Նա հայտարարել է, որ «Դոմ 2»-ի աստղը մի անգամ ձեռք է բարձրացրել իր վրա։
Տերեխինի եւ Բորդինայի սիրավեպը երկար չի տեւել։ Երբ հայտնվեցին առաջին լուրերը սպասվող հարսանիքի մասին, զույգն անսպասելիորեն բաժանվեց։ Հեռուստահաղորդավարուհին հետագայում դժկամորեն է մեկնաբանել հարաբերությունները փաստաբանի հետ, բացի այդ՝ հարցազրույցներում բազմաթիվ անգամներ բացասաբար է խոսել նախկին սիրելիի մասին։
Սակայն եկրորդ ամուսնուց՝ գործարար Կուրբան Օմարովից բաժանվելու լուրերի ֆոնին երկրպագուները որոշել են Տերեխինից ճշտել, թե իրականում ինչն է դարձել իր ու «Դոմ 2»-ի աստղի բաժանման պատճառը։ Իրավաբանը Instagram-ի իր էջում հայտարարել է, որ Բորդինան իր վրա ձեռք է բարձրացրել։ Անհասկանալի է՝ արդյոք Տերեխինի պատասխանն անհաջող կատակ է, թե հեռուստահաղորդավարուհին, իսկապես, ծեծի է ենթարկել նրան։ «Նա ինձ ծեծել է »,- հայտարարել է «Դոմ 2»-ի աստղի նախկին ընտրյալը։
Վերջերս փաստաբանը խոստովանել է, որ Քսենիա Բորոդինայի սպասվող ամուսնալուծության մասին լուրը վշտացրել է իրեն։ Տերեխինի խոսքով՝ ինքը ջերմ զգացմունքներ ունի հեռուստահաղորդավարուհու հանդեպ, այդ պատճառով հաճույքով նրան ցանկացած օգնություն կցուցաբերի, այդ թվում իրավաբանական, եթե նա դիմի իրեն։ «Դոմ 2»-ի աստղի նախկին սիրելին նշել է, որ չի կարող գնահատել Կուրբան Օմարովին, քանի որ նրան միայն մի քանի անգամ է տեսել։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել