Պղինձը առաջին կիսամյակում թանկացել է մոտ 21 տոկոսով
Պղնձի արժեքը փոքր-ինչ նվազում է, ընդ որում՝ 2021թ. վեց ամիսների արդյունքներով մետաղը թանկացել է մոտ 21 տոկոսով, վկայում են սակարկությունների արդյունքները։
Պղնձի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը Comex բորսայում նվազել է 0,04 տոկոսով՝ մինչեւ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 4,2565 դոլար։
Երեքշաբթի օրվա արդյունքներով՝ Լոնդոնի մետաղների բորսայում (LME) մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, նվազել է 0,57 տոկոսով՝ մինչեւ 9334,5 դոլար, ալյումինիումինը բարձրացել է 2,47 տոկոսով՝ մինչեւ 2551,5 դոլար, ցինկինը՝ 1,57 տոկոսով՝ մինչեւ մեկ տոննան 2950,5 դոլար։
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում պղնձի արժեքը աճել է 20,8 տոկոսով, իսկ երկրորդ եռամսյակում՝ 6,5 տոկոսով։
2021թ. հումքային ակտիվների, մասնավորապես՝ մետաղների պահանջարկը ակտիվորեն բարձրանում է տնտեսական ակտիվության վերականգնման ֆոնին։ Սակայն երկրորդ եռամսյակում պղնձի գնանշումների աճը զսպվել է դոլարի փոխարժեքի ամրապնդմամբ ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի հունիսյան նիստից հետո։ Նիստի արդյունքներով՝ կարգավորողը ներկայացրել է տոկոսադրույքի հնարավոր բարձրացման կանխատեսումներն ավելի վաղ, քան սպասվում էր։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել