Ռուսների մասին կատակից հետո հարձակվել են կատակերգու Իդրակ Միրզալիաձեի վրա
Հայտնի կատակերգու Իդրակ Միրզալիաձեն հայտնել է, որ իր դեմ հարձակում է կատարվել YouTube-յան «Разгоны» շոուի ընթացքում ռուսների մասին իր կատակներից հետո, որը թողարկվել է դեռ մարտ ամսին։ Հումորիստի խոսքով՝ վեճը տեղ է ունեցել մի քանի օր առաջ, երկու անծանոթ մարդիկ նրան մոտեցել են փողոցում։
Շաբաթներ շարունակ համացանցում շոուից հատվածներ էին պտտվում, որոնցում ստենդափերն, իբրեւ, ծաղրում է ռուսներին։ Մեկ րոպե տեւողությամբ հոլովակը սոցիալական ցանցերում արտիստի հասցեին սպառնալիքների պատճառ է դարձել։ Մոսկվայի կենտրոնում նույնիսկ մարդիկ են եղել՝ «Իդրակը ռուս ժողովրդի թշնամին է» պաստառը ձեռքներին։
Միրզալիաձեն հայտնել է, որ հարձակումը կազմակերպվել է գումարային խրախուսանքի դիմաց, նա սոցիալական ցանցերում մի քանի խումբ է գտել, որոնք միջազգային ատելություն են հրահրել՝ կոչ անելով հաշվեհարդար տեսնել կատակերգուի հանդեպ։
«Վերջին ամսվա ընթացքում ես մի քանի հազար սպառնալիք եմ ստացել, իսկ երկու օր առաջ Մոսկվայի կենտրոնում իմ նկատմամբ հարձակում է կատարվել։ Հարձակման մոտիվացիան գումարային խրախուսանքն է եղել։ Գրեթե ոչ ոք, ով սպառնալիքներ ու վիրավորանքներ է գրել, չի ծանոթացել ոչ կոնտեքստին, ոչ հաղորդմանը, որից հատվածն առանձնացվել է։ Նրանցից մի մասի հետ, ովքեր ինձ վիրավորանքներ էին գրում, ես շփում եմ սկսել, եւ մենք միասին հանգել ենք ընդհանուր եզրակացության, որ մարդկանց մոլորության մեջ են գցում։ Բռնությունն ու սպառնալիքները պատվի հարց չեն (առավել եւս գումարի դիմաց), դա ավազակություն է»,- նշել է նա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել