Պուտինը հանձնարարել է կազմակերպել աշխատանքային միգրանտների պատվաստումը
Մինչեւ հունիսի 30-ը կառավարությունը պետք է ապահովի օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ վճարովի պատվասումների հնարավորությունը: Համապատասխան հանձնարարականը տվել է նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՌԲԿ-ն:
Մինչեւ հուլիսի 15-ը կառավարությունը նաեւ պետք է կազմակերպի COVID-19-ի դեմ պատվաստումն աշխատանքային միգրանտների համար՝ որոշելով համապատասխան միջոցառումները ֆինանսավորելու աղբյուրները:
Հունիսի սկզբում Պուտինը հանձնարարել էր կառավարությանը կարգավորել օտարերկրացիներին, այդ թվում՝ աշխատանքային միգրանտներին պատվաստելու հարցը:
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովայի խոսքով՝ նախ իշխանությունները կքննարկեն այն աշխատանքային միգրանտներին եւ օտարերկրացիներին պատվաստելու հնարավորությունը, որոնք արդեն գտնվում են Ռուսաստանում: Երկրում նաեւ դիտարկում են աշխատանքային միգրանտների պարզեցված մուտքի հարցը նրանց պարտադիր պատվաստումով, ասել է փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել