Իսրայելի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել պաղեստինցի ցուցարարների դեմ. Amnesty International
Amnesty International բրիտանական կազմակերխությունը մեղադրել է իսրայելյան օկուպացիոն ոստիկանությանն Արեւելյան Երուսաղեմում պաղեստինցի խաղաղ ցուցարարների դեմ չափազանց դաժան ուժ գործադրելու մեջ, հաղորդում է МEMO-ն՝ հղում անելով կազմակերպության մամուլի ծառայությանը:
«Իսրայելի ոստիկանությունը գործել է մի շարք խախտումներ պաղեստինցիների նկատմամբ Իսրայելում եւ օկուպացված Արեւելյան Երուսաղեմում՝ ներառյալ խաղաղ ցուցարարների դեմ անօրինական ուժի գործադրումը, զանգվածային ձերբակալումներն ու բերման ենթարկվածների խոշտանգումները»,-ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
Amnesty International-ի տվյալներով՝ իսրայելյան ոստիկանությունը չի կարողացել պաշտպանել Իսրայելի պաղեստինցի քաղաքացիներին «հրեական գերազանցության» կողմնակիցների զինված խմբերի կանխամտածված հարձակումներից՝ հաշվի առնելով, որ ոստիկանությունը պետք է նախապես տեղեկացված լիներ հարձակումների մասին:
Կազմակերխությունը հավելել է, որ ոստիկանությունը կիրառել է անհարկի եւ չափազանց մեծ ուժ պաղեստինցի ցուցարարներին ցրելու համար, որոնք հավաքվել էին Արեւելյան Երուսաղեմից հարկադրաբար վտարելու կապակցությամբ, ինչպես նաեւ Գազայում հարձակման դեմ, մինչդեռ հրեա գործիչներին թույլտատրված էր ցույցեր կազմակերպել:
Իրենց հետաքննությունից հետո Amnesty International-ը կոչ է արել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Քննչական հանձնաժողովին հետաքննել իսրայելյան ոստիկանության կողմից խախտումների մտահոգիչ պատկերը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել