ԱՄՆ օրենսդիրները Բայդենին հորդորում են չեղարկել Թրամփի իսրայելամետ քաղաքականությունը
Ներկայացուցիչների պալատի ավելի քան 70 դեմոկրատ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին կոչ են անում չեղարկել «Թրամփի վարչակազմի հրաժարումն ԱՄՆ երկարամյա, երկկուսակցական քաղաքականությունից» Պաղեստինի իսրայելական օկուպացման հարցում, այդ թվում՝ աջակցությունը երկու պետությունների մասին որոշմանը, հաղորդում է MEMO-ն:
73 դեմոկրատների կողմից ստորագրված նամակում Բայդենի վարչակազմին կոչ է արվում պաշտոնապես հետ կանչել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի «դարի ձախողված գործարքը»:
Ունենալով ընդհանուր ութ պահանջ՝ օրենսդիրները կենտրոնացել են Թրամփի քաղաքական փոփոխությունների վրա, որոնք, ըստ նրանց, իսրայելացիներին եւ պաղեստինցիներին ավելի են հեռացնում երկու պետության մասին գործարքից, ինչն ապացուցում է անցյալ ամիս Իսրայելի կողմից Գազայի 11-օրյա ռմբակոծությունը:
«Բռնության այս բռնկումը ցավոտ հիշեցում է դարձել նրա, որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը չունի ռազմական լուծում եւ այն կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով եւ երկու երկրների ստեղծման շուրջ բանակցությունների միջոցով, որոնք երաշխավորում են երկու ժողովուրդների քաղաքացիական եւ քաղաքական իրավունքները, անվտանգությունն ու ինքնորոշումը»,- գրել են օրենսդիրները:
«Այդ նպատակով մենք ձեզ հորդորում ենք փոխել նախորդ վարչակազմի քաղաքականությունը»,- հավելել են նրանք:
Նամակում նաեւ Սպիտակ տանն ուղղված խնդրանք է պարունակվում արագ ԱՄՆ հյուպատոսություն բացել ԱՄՆ-ում, վերահրատարակել Պետդեպարտամենտի եւ մաքսային ուղեցույցները եւ դեմ հանդես գալ Պաղեստինյան ընտանիքների հարկադիր տեղահանմանը Արեւելյան Երուսաղեմում եւ Պաղեստինի ողջ տարածքում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել