Նյու Յորքում անհայտ անձինք գրություն են թողել Ջորջ Ֆլոյդի արձանի վրա
Նյու Յորքի իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել այն փաստի վերաբերյալ, որ հինգշաբթի անհայտ անձինք գրություն են թողել սեւամորթ Ջորջ Ֆլոյդի արձանի վրա, որի մահը 2020 թվականին երկրում զանգվածային բողոքների ու անկարգությունների պատճառ դարձավ: Այս մասին CNN հեռուստաընկերության լրագրողներին հայտնել են ԱՄՆ ամենամեծ մեգապոլիսի ոստիկանության բաժնի ներկայացուցիչները:
Արձանը տեղադրվել է հունիսին Նյու Յորքի Բրուքլին թաղամասում: Ակնկալվում է, որ այն առաջիկա շաբաթների ընթացքում կտեղափոխվի Մանհեթենի կենտրոնական հատված:
Անհայտ անձինք արձանի պատվանդանի վրա ներկով գրել են սպիտակ ռասայի գերակայության կողմնակիցներին համախմբող կազմակերպություններից մեկի անվանումը: Ըստ ոստիկանության՝ վանդալիզմի այս ակտը պետք է ռասայական անհանդուրժողականությամբ պայմանավորված հանցագործություն համարել: Իրավապահներն այս կապակցությամբ փնտրում են չորս տղամարդու: Նրանք ենթադրաբար մոտեցել են արձանին միջադեպից առաջ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել