Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը որոշել է ավարտել կարիերան
Ջիջի Հադիդը դստեր ծնվելուց հետո որոշել է ավարտել մոդելային կարիերան։ Աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկը խոստովանել է i-D ամսագրին, որ արդեն կյանքի է կոչել նորաձեւության մասին իր բոլոր երազանքները:
26-ամյա մոդելի խոսքով՝ ինքը մտածել է ապագայի ծրագրերի մասին, երբ հասկացել է, որ ամեն ինչ իրականացել է։
Ինձ հարկավեր չէ նոր շապիկ կամ գովազդային արշավ։ Ես կնախընտրեի այդ տեղը թողնել նոր անձի, ում համար դա իսկապես կարեւոր է։ Սա այն մարդու վայրն է, որի կյանքը կփոխվի կարիերայի շնորհիվ։ Ես ցանկանում եմ հաջորդ սերնդին ճանապարհ տալ», - հայտարարել է սուպերմոդելը։
Անցյալ տարվա սեպտեմբերի վերջին Հադիդը եւ երգիչ Զեյն Մալիկն առաջին անգամ ծնողներ են դարձել. աստղերը դուստր են ունեցել։ Այդ իրադարձությունից հետո մոդելն այլ կերպ է նայում իր կարիերային եւ մտածում էր, որ ավելի կայուն աշխատանք գտնելու ժամանակն է։ Իր համար կարիերան շարունակելու տարբերակներից մեկը մոդելը համարում է հագուստի դիզայնը։
Ջիջի Հադիդը ոչ միայն աշխարհի ամենաբարձր վարձատրվող մոդելներից մեկն է, այլեւ Victoria's Secret-ի մոդել, Tom Ford-ի մի քանի հավաքածուների դեմքը: Նա նաեւ նկարահանվել է 2015 թվականի Pirelli օրացույցի համար, իսկ Instagram-ում ավելի քան 67,3 մլն բաժանորդ ունի:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Կամո Ունանյանը վերադարձել է և նոր հաղթանակներ գրանցել