Ներդրումային ֆոնդերը բիթքոինն «ամենա ոչ գրավիչ ակտիվն են» անվանել
Այս պահին ամենաքիչ գրավիչ ակտիվը բիթքոինն է: Այս մասին հայտնում է Bitcoin.com պորտալը` վկայակոչելով Goldman Sachs բանկի հայտարարությանը: Վերջինս վերջերս երկու կլոր սեղան է անցկացրել, որին մասնակցում էր հեջ-ֆոնդերի 25 ներդրումային տնօրեն եւ միայն երկար պաշտոններ զբաղեցնող ֆոնդեր, հարցվածների 35 տոկոսը բիթքոինն ամենաքիչ գրավիչ ակտիվն է անվանել: Հակավարկանիշի երկրորդ հորիզոնականը` 25 տոկոս ցուցանիշով, զբաղեցրել են ներդրումներն IPO-ով, հայտնում է «Փրայմ»-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա մայիսին մեկ այլ խոշոր ամերիկյան բանկ՝ Bank of America-ն, նմանատիպ հարցում էր անցկացրել, որի ընթացքում պարզել էր, որ բիթքոինը պահանջարկ ունի ակտիվների կառավարիչների շրջանում: Հարցմանը մասնակցել էր 216 թոփ մենեջեր, որոնց ընդհանուր կառավարվող ակտիվները 625 միլիարդ դոլար էին կազմում:
Հունիսի սկզբին Goldman Sachs-ի հումքային ապրանքների բաժնի ղեկավար Ջեֆ Քարին հայտարարել էր, որ կրիպտոարժույթները, որպես ներդրումային գործիք, ի վիճակի չեն փոխարինել ոսկուն: Ըստ նրա` դրանք ավելի շատ պղնձի են նման, քանի որ ռիսկամետ ակտիվներ են:
Անցյալ ամիս Goldman Sachs-ը բիթքոինը որպես ակտիվների դաս էր ճանաչել, ինչպես նաեւ հայտնել էր ինստիտուցիոնալ ներդրողների եւ ակտիվների կառավարիչների շրջանում կրիպտոարժույթների աճող պահանջարկի մասին: Բացի այդ, բանկն առաջինն էր ԱՄՆ խոշորագույն ներդրումային բանկերի շարքում, որը կրիպտոարժույթով առեւտրի բաժին բացեց: Նոր բաժինն արդեն հաջողությամբ վաճառքներ է իրականացրել բիթքոինի հետ կապված դերիվատիվների երկու տեսակով:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան