Արքայազն Հարին Եղիսաբեթ Երկրորդից օրհնություն է խնդրել նախքան դստերն ի պատիվ նրա անվանելը
39-ամյա Մեգան Մարքլն ու 36-ամյա արքայազն Հարին իրենց նորածին դստերն անվանել են ի պատիվ տատի ու նախատատի․ ամուսինները փոքրիկին տվել են Լիլիբեթ Դիանա անունը։ սակայն արքայազն Հարիի ընկերը Vanity Fair-ին տված հարցազրույցում հայտնել է, որ նախքան դստեր այդ անունը տալը դուքսը տատիկից օրհնություն է խնդրել։ «Նա շատ է սիրում ու հարգում իր տատիկին։ Հարիի համար այդ երկու անունները շատ կարեւոր են ու նշանակալից»,- հայտնել է նա։
Լիլիբեթը կամ կարճ Լիլին թագուհի Եղիսաբեթ Երկրորդի մանկական մականունն է։ Մանուկ հասակում նրա համար դժվար է եղել ամբողջությամբ արտաբերել անունը, այդ պատճառով այդպիսի տարբերակ է հորինել։ Նրան այդպես անվանել են միայն ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, ծնողներն ու մի քանի մտերիմ ընկերներ։ Ամուսնու հուղարկավորությանը թագուհին իր հրաժեշտի երկտողը ստորագրել է Լիլիբեթ անունով։
Ինսայդերները հայտնում են, որ Եղիսաբեթ Երկրորդն առաջիններից է եղել, ում Մեգանն ու Հարին հայտնել են դստեր լույս աշխարհ գալու մասին։ «Այն մասին, որ իրեն դուր է գալիս Լիլի անունը, արքայազն Հարին ակնարկել է դեռ երկու տարի առաջ, երբ թագավորական միջոցառումներից մեկի ընթացքում այդ անունով աղջկա է հանդիպել։ Նա հարցրել է այդ աղջկան, թե ինչ է գրում իր անունը՝ վերջում «i», թե «y» տառով»։
Ընդ որում, ամուսինները հարգանքի տուրք են մատուցել նաեւ փոքրիկի մյուս տատիկին՝ Մեգան Մարքլի մորը՝ Դորիա Ռագլանդին։ Երբ Մեգանը փոքր է եղել, Դորիան նրան Ծաղիկ է անվանել, ինչը նմանվում է զույգի նորածին դստեր անվան արտասանությանը։
Դստերը Լիլիբեթ անվանելով՝ ամուսինները, շատերի կարծիքով, մեծ քայլ են կատարել թագավորական ընտանիքի հետ հաշտվելու համար, որի հետ վերջին շրջանում բավական լարված հարաբերություններ ունեն։


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...