Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը Լիբանանի ԿԲ ղեկավարի գործողությունների հետաքննություն է սկսել
Ֆրանսիայի ազգային ֆինանսական դատախազությունը սկսել է Լիբանանի կենտրոնական բանկի կառավարչի փողերի լվացման գործունեության նախնական հետաքննությունը, հայտնում է AP-ն:
Ֆրանսիայի այս քայլը նախաձեռնվել է մի քանի ամիս անց այն բանից, երբ Շվեյցարիան հետաքննություն է սկսել Լիբանանի կենտրոնական բանկում փողերի հնարավոր լվացման եւ հափշտակությունների վերաբերյալ:
Ֆրանսիացի դատախազությունը հայտնել է, որ մայիսի վերջին հետաքննություն է սկսել Ռիադ Սալամեի հանդեպ՝ փողերի հավանական լվացման եւ կազմակերպված հանցավոր խմբավորման հետ կապերի մեղադրանքներով:
70-ամյա Սալամեն, որը շուրջ երեք տասնամյակ ղեկավարում էր Լիբանանի կենտրոնական բանկը, երկար տարիներ համարվում է փոքր երկրում դրամավարկային կայունության խորհրդանիշ: Բայց 2019-ին Լիբանանն ընկավ իր տնտեսական եւ ֆինանսական վատթարագույն ճգնաժամի մեջ: Լիբանանյան ֆունտը, որն ավելի քան 20 տարի շարունակ դոլարի հետ կապվում էր 1515-ի մակարդակում, այժմ «սեւ շուկայում» վաճառվում է գրեթե 13 000-ով:
Ցուցարարները այժմ Սալամեին՝ Merrill Lynch-ի նախկին ներդրումային բանկիրին «գող» են անվանում: Բեյրութում նրա գրասենյակի մոտ բազմիցս բողոքի ցույցեր են անցկացվել տեղական արժույթի փլուզման եւ տնտեսության անկման ֆոնին, որը նախորդ տարի գերազանցել էր 20%-ը:
Հունվարին Շվեյցարիայի գլխավոր դատախազը, առանց լրացուցիչ մանրամասներ հաղորդելու, հայտնել էր, որ խնդրել է Լիբանանին համագործակցել Կենտրոնական բանկի հետաքննության հարցում: Անհասկանալի է նաեւ, թե ինչն է պատճառ հանդիսացել շվեյցարական հետաքննության համար:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան