Նոր սկանդալ. Ռիտա Դակոտան հրապարակային նվաստացրել է Ռեգինա Տոդորենկոյին
Ռիտա Դակոտան առաջին անգամ չէ բացասական արտահայտվում Ռեգինա Տոդորենկոյի հասցեին։ Երբ Ռեգինան անհաջող արտահայտություն էր արել ընտանեկան բռնության թեմայի վերաբերյալ, Ռիտան առաջին աստղերից էր, որոնք մեղադրել էին նրան։ Դրանից հետո, սակայն, նրանք հաշտվել էին։
Այժմ Ռիտան հերթական անգամ իր պատմություններում հիշատակել է Ռեգինային՝ պատահաբար նվաստացնելով նրան։ Դակոտան պատմել է, որ երկար ժամանակ տարբեր պատճառներով չի ցանկացել գնալ «Муз-Тв»-ի մրցանակաբաշխությանը։ Նախ, նա կարծում էր, որ դա մրցանակաբաշխություն է նրանց համար, ինչպիսին Յանա Ռուդկովսկայան է, իսկ ինքն աշխատում է առանց պրոդյուսերի եւ մեծամասամբ Instagram-ում։ Այն դեպքում, երբ մյուս արտիստներին ցուցադրում են հեռուստատեսությամբ, իսկ երգերը հեռարձակում են ռադիոյով։
Երկրորդ պատճառն այն է, որ նա հավակնորդների ցանկում չէ։ Սակայն ավելի ուշ Ռիտան մտածել է․ ինչու են Աննա Խիլկեւիչը եւ Ռեգինա Տոդորենկոն գնում մրցանակաբաշխությանը, թեեւ երաժշտությանն առնչություն չունեն, իսկ ինքը չի կարող գնալ։ Ռիտան անմիջապես սկսել է արդարանալ՝ նշելով, որ Ռեգինան նախ հաղորդավարուհի է եղել, իսկ հիմա սկսել է երգել։ Նա նույնիսկ սկսել է գովել Ռեգինային վոկալային տվյալների համար։ Միայն թե, Տոդորենկոյի երկրպագուներին արդեն այնքան էլ չէին հետաքրքրում Դակոտայի արդարդացումները, եւ նրանք սկսել են քննադատել Ռիտային։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան