Պուտինը խոսել է Բայդենի հետ հանդիպումից իր սպասելիքների մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպմանը հարաբերությունների կարգավորման ուղիներ է պետք գտնել, հայտնել է ՌԻԱ Նովոստի-ն:
Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցությունները նախատեսված են հունիսի 16-ին Ժնեւում:
«Քննարկելու ենք երկկողմ հարաբերությունների հարցեր և փորձելու ենք գտնել դրանց կարգավորման ուղիներ: Այսօր այդ հարաբերությունները ծայրաստիճան ցածր մակարդակի վրա են: Բոլորս դա լավ գիտենք», - ասել է Պուտինը Սանկտ Պետերբուրգի տնտեսական միջազգային ֆորումում:
«Հուսով եմ, որ մենք կխոսենք ռազմավարական կայունության, ամենաթեժ կետերում միջազգային հակամարտությունների կարգավորման, զինաթափման գործընթացների, ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաեւ համավարակի դեմ պայքարի, բնապահպանական բնույթի խնդիրների մասին: Սա մոտավոր օրակարգն է», - ասել է Պուտինը:
2021 թվականին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումը անցկացվում է հունիսի 2-5-ը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան