Կիեւը խոստացել է «ցավեցնել» Լուկաշենկոյին, եթե նա ԼԺՀ քննիչներին թողնի Մինսկ մտնել
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան խոստացել է, որ Կիեւը «կցավեցնի» Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, եթե նա թույլ տա ինքնահռչակ ԼԺՀ-ի քննիչներին երկիր մուտք գործել` Բելառուսում ծայրահեղական ճանաչված NEXTA տելեգրամ ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչի հետ քննչական գործողություններ իրականացնելու համար: Այս մասին նա պատմել է «1+1» հեռուստաալիքի եթերում:
Մայիսի 27-ին ԼԺՀ-ի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Պրոտասեւիչի դեմ` Կիեւի կողմից Դոնբասի մարտերին մասնակցելու համար: Դատախազությունը խնդրել է Բելառուսին տրամադրել նրան քննչական փորձարկման համար: Դրանից հետո Լուկաշենկոն ինքնահռչակ Լուգանսկի ժողովրդական հանրապետության ներկայացուցիչներին հրավիրել էր այցելել Պրոտասեւիչին:
«Ալեքսանդր Լուկաշենկոյի համար ցավոտ կլինի: Մենք ունենք բավարար գործիքներ՝ Ուկրաինային տարածքային ամբողջականությունը չհարգող մարդկանց եւ երկրներին ցավեցնելու համար: Հատկապես, երբ խոսքը վերաբերում է Բելառուսին, որի հետ մենք շատ կապեր ունենք, այդ թվում` տնտեսական... »,- ասել է նա:
Բացի այդ, նախարարը շեշտել է, որ կան բաներ, որոնք Ուկրաինան չի ներում:
«Մենք շատ զգույշ կգործենք, քանի որ ոչ մի քաղաքական կամ տնտեսական պատերազմ չենք ցանկանում Բելառուսի հետ»,- ասել է Կուլեբան:
Նրա խոսքով՝ Լուկաշենկան իր գործողություններով դրդում է Ուկրաինային, որպեսզի այն արձագանքի:
Մայիսի 3-ին Աթենքից Վիլնյուս մեկնող իռլանդական Ryanair ավիաընկերության ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Մինսկում: NEXTA Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը, ով ինքնաթիռում էր, բերման էր ենթարկվել Բելառուսի իրավապահ մարմինների կողմից: Ձերբակալվել էր նաեւ նրա ընկերուհին՝ ազգությամբ ռուս Սոֆյա Սապեգան: Ավելի ուշ նա երկու ամսով ձերբակալվեց Բելառուսում:
Բելառուսում Պրոտասեւիչը մեղադրվում է մի քանի հոդվածներով, այդ թվում՝ զանգվածային անկարգություններ կազմակերպման մեջ: NEXTA տոլոգրամ ալիքը Բելառուսի իշխանությունների կողմից հծայրահեղական է ճանաչվել:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...