«Դոմ 2»-ի աստղը հայտարարել է, որ Դավիթ Մանուկյանին չի բավականացնում փորձը՝ որպես նախագծի հաղորդավար
«Դոմ 2» հեռուստանախագծի մասնակից Ալյոնա Ռապունցելը, պատասխանելով Instagram-յան էջում հետեւորդների հարցերին, կարծիք է հայտնել նախագծի նոր հաղորդավար Դավիթ Մանուկյանի մասին։ Նա կարծում է, որ նոր հաղորդավարին չի բավականացնում փորձը։
Պատասխանելով «ի՞նչ կարծիքի եք Դավայի մասին» հարցին՝ Ալյոնա Ռապունցելը նշել է․ «Լսեք։ «Դոմ 2»-ը վարելու, հաղորդավարների առումով փորձն, իհարկե, չի բավականացնում։ Այդ պատճառով կարծում եմ՝ TikTok «տանը» նա շատ ավելի լավն էր»։
Դավան SuperHouse-ը բացել է նախորդ ամռանը։ Բլոգերների համար նախատեսված հարթակը գտնվում է Մոսկվայի մարզում։ «Ես դարձա TikTok-ի հայրը»,- մեկնաբանել էր Մանուկյանը։ Նախագիծը, որի շրջանակներում երիտասարդները կարճ տեսանյութեր են նկարահանում, մինչ այժմ գործում է։ Էջի թարմացումներին հետեւում է 4,5 միլիոն օգտատեր։
Դավան որպես «Դոմ 2»-ի հաղորդավար սկսել է աշխատել 2021թ․-ի մայիսի վերջին։ Այդ իրադարձության նախօրերին շոուն լքել է հաղորդման նախկին վարող, Դավայի նախկին սիրելի Օլգա Բուզովան։ Աստղը հեռուստանախագծում ավելի քան 16 տարի է անցկացրել։ Նա հեռացել է ապրիլի 19-ից հետո, երբ սկսվել է «Դոմ 2»-ի վերաթողարկված տարբերակը, եւ այն «ТНТ»-ի փոխարեն սկսել է հեռարձակվել «Ю» հեռուստաալիքով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան