ԱՄՆ-ում երեք տարեկան տղան սպանել է կրտսեր քրոջը
Ֆլորիդայի իշխանությունները ողբերգական միջադեպի քննություն են անցկացնում. երեք տարեկան տղան ատրճանակով կրակել է երկամյա քրոջը։ Ատրճանակը պահված էր բազմոցի տակ, գրում է Тhe Нill-ը։
Երկու վկա՝ 23-ամյա Քեւոնթե Ուիլսոնը եւ 23-ամյա Ռոդերիկ Հեյնսը, ոստիկանությանն ասել են, որ Լեյքլենդի (Ֆլորիդայի նահանգ) իրենց տանը հեռուստացույցով բասկետբոլի խաղն էին դիտում, երբ տղան գտավ ատրճանակն ու կրակեց քրոջ ուղղությամբ։ Պատահարից հետո տղաները որոշել են աղջկան հիվանդանոց տանել, բայց ճանապարհին վթարի են ենթարկվել։ Վթարից տուժած տղաներն ու վիրավորում ստացած աղջիկը հասցվել են հիվանդանոց, աղջկա վիճակը ծայրահեղ ծանր է, գնդակը խոցել է փոքրիկի աղիները։
Շերիֆ Գրեդի Ջադը տեղեկացրել է. «Որեւէ պատճառ չկա մտածելու, թե սա միտումնավոր գործողություն է եղել։ Երեխա է, որը մտածել է, թե խաղում է նրանով, ինչը խաղալիք է համարել»։ Քննությունը պարզել է, որ ատրճանակը Ուիլսոնին էր պատկանում։ Վթարից հետո նա ձերբակալվել է չգրանցված հրազեն պահելու, այն անվտանգ չպահելու, ի հավելումն՝ թմրախոտ եւ թմրանյութերի «պարագաներ» պահելու մեղադրանքով։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան