Լիտվան դուրս է եկել Չինաստանի հետ Արեւելյան և Կենտրոնական Եվրոպայի երկրների համագործակցության ձեւաչափից
Լիտվան դուրս է եկել Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի եւ Չինաստանի միջեւ «17+1» համագործակցության ձեւաչափից եւ կոչ է անում եվրոպական մյուս երկրներին հետեւել իր օրինակին, հայտարարել է Լիտվայի ԱԳՆ ղեկավար Գաբրիելուս Լանդսբերգիսը, գրում է DW-ն:
Ըստ նրա` ձեւաչափն այլեւս գոյություն չունի, քանի որ Լիտվան բացակայում է: Նախարարը նշել է, որ համաձայնության մնացյալ եվրոպական կողմերը պետք է նույնպես դուրս գան եւ համագործակցեն Չինաստանի հետ Եվրոպական միության կազմում. «Մեր տեսակետից ժամանակն է Եվրամիությունը բաժանող «16+1» ձեւաչափից անցնել ավելի միավորող եւ, հետեւաբար, ավելի արդյունավետ «27+1» ձեւաչափին»,- նշել է Գաբրիելուս Լանդսբերգիսը:
ԵՄ-ում ՉԺՀ պատվիրակության ներկայացուցիչն ասել է, որ Պեկինը տեղյակ չէ Լիտվայի որոշման մասին: Նրա խոսքով` Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների հետ Չինաստանի համագործակցության ձեւաչափը նախաձեռնվել է համատեղ երկու կողմից եւ համապատասխանում է համատեղ զարգացման նրանց ցանկությանը: Նա շեշտել է, որ Չինաստանը գերակա դիրք չի զբաղեցնում այս ձեւաչափում: Ընդ որում, բոլոր կողմերը ներգրավված են համագործակցության մեջ կամավոր հիմունքներով, լայն խորհրդատվությունների, համատեղ ներդրման, բացության եւ ներառականության հիման վրա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան