Նեթանյահուն Իսրայելի նախարարների կաբինետի հետ կքննարկի հրադադարի ռեժիմը Գազայում
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հինգշաբթի տեղական ժամանակով 19:00-ին կառավարության նիստ է նշանակել՝ անվտանգության հարցերի քննարկման համար, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով իսրայելական հեռուստատեսության 13-րդ ալիքը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հանդիպման ընթացքում կքննարկվեն Գազայի հատվածում օպերացիաները շարունակելու նպատակահարմարությունը եւ հրադադարի ռեժիմի հնարավորությունը:
Գազայի հատվածում պաղեստինյան արմատական խմբավորումների եւ իսրայելական բանակի միջեւ հրթիռային հարվածներով փոխանակումները չեն դադարում մայիսի 10-ից: Դրանք հետեւել են Արեւելյան Երուսաղեմի Ալ-Աքսա մզկիթում տեղի ունեցած անկարգություններին, որոնք բռնկվել էին Շեյխ Ջարահ թաղամասում այնտեղ ապրող արաբ ընտանիքներից տների առգրավման մասին Իսրայելի դատարանի որոշման պատճառով: Վերջին տվյալների համաձայն՝ իսրայելական կողմից զոհվել է առնվազն 12 մարդ, իսկ պաղեստինյան կողմից ՝ ավելի քան 250 մարդ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան