Պավել Դուրով. IPhone-ն մարդկանց Apple-ի թվային ստրուկներ է դարձնում
Apple-ն «ուռճացված գներով հնացած սարքավորումներ է վաճառում իր էկոհամակարգում փակված հաճախորդներին», ասել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը:
«Ամեն անգամ, երբ ես ստիպված եմ iPhone օգտագործել iOS-ի վրա մեր հավելվածը փորձարկելու համար, զգում եմ, որ ինձ հետ են գցում միջնադար»,- գրել է նա իր Telegram ալիքում:
Ըստ Դուրովի՝ 60 Հց հզորությամբ iPhone-ի դիսփլեյները չեն կարող մրցել ժամանակակից Android-ով աշխատող 120 Հց էկրանների հետ, որոնք ավելի սահուն անիմացիաներ ունեն:
Սակայն «Apple-ի տեխնոլոգիայի ամենավատ մասն ավելի մեծածավալ սարքերը կամ հնացած սարքավորումները չեն», շարունակել է գործարարը: Նրա կարծիքով՝ iPhone-ը մարդկանց Apple-ի թվային ստրուկն է դարձնում, քանի որ հավելվածներից նրանց թույլատրվում է օգտագործել միայն այն, ինչն Apple-ը «թույլ է տալիս տեղադրել ձեր App Store-ի միջոցով», իսկ տվյալների կրկնօրինակման համար՝ միայն iCloud-ը:
Այսպես է Դուրովը մեկնաբանել The New York Times-ի հոդվածը Apple-ի ղեկավար Թիմ Քուքի հնարավոր զիջումների մասին, որոնց նա գնացել է Չինաստանի իշխանությունների հետ օգտատերերի տվյալների անվտանգության ապահովման ոլորտում բանակցությունների ընթացքում: Դրանում պարբերականը, վկայակոչելով Apple-ի ներքին փաստաթղթերը, ընկերության նախկին եւ ներկա աշխատակիցներին, փորձագետներին եւ նոր դատական հայցերը, պնդում է, որ Քուքը մի շարք փոխզիջումների է գնացել Չինաստանում բիզնեսի վարման համար: Նա, իբր, այդ թվում նաեւ հրաժարվել է կոդավորման տեխնոլոգիայից այն բանից հետո, երբ Չինաստանի իշխանություններն արգելել էին այն կիրառել, փոխանցում է ՌԲԿ-ն:
Apple-ի մայիսյան հայտարարության մեջ, սակայն, ասվում էր, որ ընկերությունը շարունակում է վերահսկել ծածկագրման բանալիները, որոնք պաշտպանում են չինացի օգտատերերի տվյալները: «Մենք Չինաստանում կամ որեւէ այլ վայրում երբեք չենք վտանգել մեր օգտատերերի անվտանգությունը կամ նրանց տվյալները»,- ասվում է հայտարարության մեջ: Apple-ի գործադիր տնօրեն Թիմ Քուքը հրաժարվել է մեկնաբանություններ տալ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան