Նիկոլա Սարկոզին նորից կկանգնի դատարանի առջեւ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հինգշաբթի կկանգնի դատարանի առջեւ 2012թ. վերընտրվելու անհաջող փորձի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով։
Ինչպես տեղեկացնում է AP-ը, 66-ամյա Սարկոզիին մեղադրում են այն բանում, որ օրենքով սահմանված 22,5 մլն եվրո գումարից կրկնակի ավելի է ծախսել նախագահական ընտրարշավում, որը տանուլ տվեց սոցիալիստ Ֆրանսուա Օլանդին։
Եթե Սարկոզին, որը նախագահ է եղել 2007-2012թթ., մեղավոր ճանաչվի, նրան սպասվում են մեկ տարվա ազատազրկում եւ տուգանք 3750 եվրոյի չափով։
Դատավարությունը կտեւի մինչեւ հունիսի 22-ը։
Դատաքննությունը սկսվում է այն բանից երեք ամիս հետո, երբ Սարկոզին մեղավոր է ճանաչվել կոռուպցիայի եւ մեկ այլ գործում ազդեցության չարաշահման մեջ։ Նա բողոքարկել է դատավճիռը։
Մի քանի սկանդալներից հետո ֆրանսիական օրենքը խստորեն սահմանափակել է քաղաքական քարոզչությունը 1990 թվականից։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան