ՌԴ Պետդուման դատապարտել է Բաց երկնքի մասին պայմանագիրը
Պետդուման դատապարտել է Բաց երկնքի մասին պայմանագիրը. որոշումը միաձայն էր, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆեդերացիայի խորհուրդը նախատեսում էր կողմ հանդես գալ փաստաթղթին նույն օրը, սակայն նախօրեին հայտնի դարձավ, որ հանդիպումը, ենթադրաբար, հետաձգվել է մինչեւ ամռան սկիզբ:
Բաց երկնքի մասին պայմանագիրն (ԲԱՊ) ուժի մեջ էր մտել 2002 թվականի հունվարի 1-ից եւ սառը պատերազմից հետո վստահության ամրապնդման միջոցներից մեկն էր դարձել Եվրոպայում. այն թույլ տվեց 34 մասնակից երկրներին բաց կերպով տեղեկություններ հավաքել միմյանց ռազմական ուժերի եւ գործունեության մասին:
Անցյալ տարվա մայիսին ԱՄՆ-ն սկսել էր համաձայնագրի խզման ընթացակարգը, այն ավարտվել էր նոյեմբերի 22-ին:
2021-ի հունվարին Մոսկվան եւս հայտարարել էր ԲԱՊ-ից դուրս գալու միջգերատեսչական ընթացակարգերը սկսելու մասին: Նշվում էր, որ Վաշինգտոնի գործողությունները զգալիորեն խախտել են այլ պետությունների շահերի բալանսը:
Վլադիմիր Պուտինը Դաշնային ժողովի կողմից այս հարցի քննարկման պաշտոնական ներկայացուցիչ էր նշանակել արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովին: Արտաքին գործերի նախարարությունում բազմիցս շեշտել են, որ Ռուսաստանը զիջումների չի գնա այս ոլորտում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան