136 կիլոգրամ. ինչ վիճակի է իրեն հասցրել Քանյե Ուեսթը Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո
Ամերիկացի ռեփեր եւ դիզայներ Քանյե Ուեսթը կնոջից՝ Քիմ Քարդաշյանից բաժանվելուց հետո գիրացել է ու կշռում է 136 կիլոգրամ, հայտնում է Gossip Cop պորտալը։
Պարբերականի տեղեկություններով՝ երաժիշտի ընկերներն անհանգստացած են, քանի որ ռեփերը չափից շատ է ուտում, ինչը կարող է հանգեցնել սրտի նոպայի եւ առողջական այլ խնդիրների։ Երաժիշտին մոտ կանգած մարդիկ հայտնել են, որ նա հաճախ մեկ անգամ ուտելիս վեց հազար կալորիա է օգտագործում։
«Նա կարող է վեց կամ յոթ կարկանդակ ուտել նրբերշիկով, 10 կամ 12 կտոր բեկոն, կարտոֆիլով չորս յուղաբլիթ, բլիթներ ու դեռ քաղցած է մնում»,- նշել է անանուն աղբյուրը։ Բացի այդ՝ ծարավը հագեցնելու համար Ուեսթը սուրճ է խմում վեց փոքրիկ փաթեթով շաքարով, ինչպես նաեւ նարնջի հյութ եւ շոկոլադե ու կաթնային կոկտեյլ։
Ըստ հրապարակման՝ դիզայները որպես միջուտեստ անառողջ մթերք է օգտագործում՝ չիփսեր, կոնֆետներ, գետնընկույզ կամ պաղպաղակ։ Ընդ որում, ռեփերն ընթրիքին մի քանի բուրգեր է ուտում, կարտոֆիլ ֆրի, խմում գազավորված ըմպելիք, իսկ ընթրիքին պիցցա է օգտագործում, որին հավելյալ ավելացնում է պանիր, պեպերոնի եւ երշիկ։
Հայտնի է, որ Քիմ Քարդաշյանը վերահսկում էր Ուեսթի հակումն անառողջ սննդի նկատմամբ, սակայն փետրվարին ամուսնալուծության համար դիմելուց հետո Քանյեն դադարել է սահմանափակել իրեն։ «Քիմը նրան հեռու էր պահում տապակած մթերքից եւ նրան ազատել էր ուշ գիշերն ուտելու սովորությունից»,- հայտնել են զույգի ընկերները։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան