նիկոլի նվերները հայ ժողովրդին եւ Հայաստանին
2018-ի մայիսի 8-ից հայտնվելով Հայաստանի ղեկավարի պաշտոնում, նիկոլն ընդամենը երեք տարվա ընթացքում բազմաթիվ «նվերներ» մատուցեց մեր ժողովրդին եւ պետությանը: Հաշվի առնելով, որ արդեն շաբաթներ անց նիկոլը ստիպված թողնելու պաշտոնը եւ սկսելու է պատասխանել արդարադատության հարցերին, հարկ ենք համարում թվարկել նրա մատուցած «նվերների» ոչ ամբողջական ցանկը:
1. Քառապատկեց Եռաբլուրի տարածքը
2. Հայաստանին եւ հայ ժողովրդին ազատեց գորշ, մռայլ եւ դժգույն քաղաքներ Շուշին, Հադրութը, Բերձորը, Քարվաճառը պահելու բեռից
3. Սյունիքցիներին հնարավորություն տվեց մոտիկից շփվել ադրբեջանցի զինվորների հետ
4. Թանկացրեց առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների գները, աղքատ եւ ծայրահեղ աղքատ ընտանիքներին հնարավորություն տալով աղքատությունը հանել իրենց ուղեղներից
5. Քրեական գործ հարուցվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ, դրանով արմատապես փչացնելով հայ-ռուսական հարաբերությունները
6. Անտակտ հումորներ արեց Իրանի ազգային հերոս Ղասեմի Սոլեյմանիի սպանությունից հետո, ծանր հարված հասցնելով հայ-իրանական հարաբերություններին
7. Քարուքանդ արեց տնտեսությունը, հայտարարելով, թե քարուքանդ է արել կոռուպցիան
8. Հաջողացրեց փչացնել հայ-վրացական հարաբերությունները
9. Կորոնավիրուսային համավարակի ընթացքում սպանեց ավելի քան չորս հազար մարդու
10. Տապալեց, ավերեց բոլոր ոլորտներն ու ենթակառուցվածքները
11. Պոպուլիզմը ներմուծեց պետական կառավարման համակարգ՝ ավերելով պետական կառույցներն ու ենթակառուցվածքները
12. Հայհոյանքը, անեծքը սոցիալական ցանցերում դարձրեց կյանքի բաղկացուցիչ նորմ
13. Հալածանքներ եւ հետապնդումներ սկսեց Արցախյան պատերազմի հերոսների նկատմամբ
14. Ատելություն սերմանեց հայ ժողովրդի տարբեր հատվածների միջեւ
Գեղամ Նազարյան
Top-News.am


















































Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Համատեղ ջանքերի շնորհիվ մեզ կհաջողվի նոր մակարդակի բարձրացնել երկկողմ քաղաքական երկխոսությունը․ Փաշի...
Բոլորը պետք է փոխզիջման գնան, ի դեպ` նաեւ ամերիկյան, Վիլնյուսում ասել է Զելենսկին
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Հայաստանը խաղադրույք է կատարում ոչ թե պարզապես տեխնոլոգիաների, այլ գիտության, կրթության և ԱԲ տնտեսու...
ԱՄՆ-ում առատ ձյան տեղումների և սառույցի պատճառով 24 նահանգներում արտակարգ դրություն է հայտարարվել
17-ամյա Աննա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած
Ի՞նչ են փնտրում հայաստանցիները