ԱՀԿ-ն կարծում է, որ համավարակի երկրորդ տարում ավելի շատ մահեր կարող են լինել, քան առաջինում
Կորոնավիրուսի համավարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի մեծ թվով մահերի, քան առաջինը: Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«COVID-19-ն արդեն հանգեցրել է ավելի քան 3,3 միլիոն մարդու մահվան, եւ մենք այն ուղու վրա ենք, որ այս համավարակի երկրորդ տարին կարող է ավելի մահաբեր լինել, քան առաջինը»,- ասել է նա:
ԱՀԿ ղեկավարը համաշխարհային հանրությանը կոչ է արել համավարակի դեմ պայքարում օգտագործել «միջոցառումների համադրությունը»՝ պատվաստումներ եւ հանրային առողջապահության ոլորտում այլ քայլեր: Կորոնավիրուսի դեմ մեծ քանակի պատվաստանյութեր ունեցող պետություններին նա կոչ է արել COVAX մեխանիզմի միջոցով կիսվել նրանց հետ, ովքեր չունեն դրանք։ Գեբրեեսուսը COVAX-ն անվանել է «իրավահավասար պատվաստում ապահովելու ամենաարագ ուղին»:
COVAX-ը միջազգային մեխանիզմ է, որը գործարկվել է ԱՀԿ-ի կողմից՝ Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի եւ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ: Այն աջակցում է արտադրական հզորությունների ստեղծմանն ու գնումներ է իրականացնում: Ծրագրի պայմանների համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պակաս հարուստ երկրների պատվաստանյութերի համար: Ծրագրի համաձայն՝ մեխանիզմի շրջանակներում մինչեւ 2021 թվականի վերջը 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ պետք է արտադրվի եւ հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...