Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 24 միլիոնի
Հնդկաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 24 միլիոնը, հայտնում է Reuters-ը:
Կորոնավիրուսի B.1.617 հնդկական տարբերակը հայտնաբերվել է Հյուսիսային եւ Հարավային Ամերիկաների ութ երկրներում, այդ թվում՝ Կանադայում եւ ԱՄՆ-ում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) վարակիչ հիվանդությունների փորձագետ Հայրո Մենդեսը:
«Այս տարբերակներն ավելի շատ թողունակություն ունեն, բայց մենք դեռ ոչ մի բարդություն չենք հայտնաբերել,- ասել է Մենդեսը:- Միակ մտահոգությունն այն է, որ դրանք ավելի արագ են տարածվում»:
«Մարդկային աղետը Հնդկաստանում եւ Նեպալում պետք է նախազգուշացում դառնա տարածաշրջանի մյուս երկրների համար, որպեսզի դրանք մեծ ներդրումներ կատարեն արտակարգ իրավիճակներին արձագանքման կարողությունների ավելացման մեջ»,- ասել է Յամինի Միշրան Amnesty International-ից: «Վիրուսը տարածվում է տագնապալի արագությամբ տարածվում եւ հատում է սահմանները եւ կշարունակի խոցել տարածաշրջանի առավել մարգինալ բնակչությանը», - ասվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան խմբի տնօրենների հայտարարության մեջ:
Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 4000 մարդ, գրանցվել է 343144 վարակման նոր դեպք: Մինչ վարակների թիվը գերազանցում էր 24 միլիոնը, զոհերի թիվը 262 317 է կազմում:
Շատ տեղերում թեստավորման բացակայությունը նշանակում է, որ պաշտոնական գնահատականները աշվի չեն առնում մահվան եւ վարակման բազմաթիվ դեպքեր, ինչը փորձագետներին դրդում է հետեւություն անել, որ իրական թվերը կարող են 5-6 անգամ ավելի բարձր լինել:
Իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանի ամենախիտ բնակեցված նահանգի՝ Ուտար Պրադեշի գյուղական բնակավայրերում. ավելի քան 240 միլիոն մարդ:


















































Որոշ հասցեներում 24 ժամ լույս չի եղել, ևս 24 ժամ հնարավոր է չլինի
Էլեն Բադալյանն ու ֆուտբոլիստ Հրանտ Ռանոսը նշանադրվել են
Կամ պայմանավորվում ենք՝ երբ ենք ստորագրում, կամ չենք պայմանավորվում․ Միրզոյանը՝ խաղաղության համաձայն...
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Ամերիկյան կողմի հետ շատ ինտեսիվ աշխատում ենք և 2026թ. երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարությո...
Մենք հիանալի հանդիպում ունեցանք․ մենք մոտ ենք, գուցե նույնիսկ շատ մոտ․ Թրամփ
Երբ տեղի կունենա հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման նոր համակարգի բացման արարողությունը
Շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Պուտինի հետ. Թրամփ
Մեր հարաբերությունների խորացումը ԵՄ–ի հետ նպատակ չունի խզել կապերը Ռուսաստանի հետ
Գլխացավեր, ճնշման բարձրացում․ դեկտեմբերի 29-31-ին սպասվու՞մ են մագնիսական փոթորիկներ, ովքե՞ր պետք է ...