ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով
Ցածր եկամուտ ունեցող երկրներին բաժին է ընկնում կորոնավիրուսային պատվաստանյութերի ընդամենը 0,3 տոկոսը: Այս մասին ուրբաթ օրը Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեեսուսը՝ հորդորելով հարուստ պետություններին կիսվել պատվաստանյութերով դրանք չունեցող երկրների հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ներկայումս COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ընդամենը 0,3 տոկոսն է ուղարկվում ցածր եկամուտ ունեցող երկրներ»,- ասել է ԱՀԿ տնօրենը: Այն փաստը, որ աշխարհում մեծ թվով բուժաշխատողներ դեռեւս չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, վկայում է «պատվաստանյութերի հասանելիության անհամաչափության մասին»,- ընդգծել է նա: Այս կապակցությամբ գլխավոր տնօրենը հորդորել է այն երկրներին, որոնք ներկայումս դիտարկում են երեխաներին եւ դեռահասներին պատվաստելու հնարավորությունը, «վերանայել [նման ծրագրերը] եւ փոխարենը պատվաստանյութը նվիրել COVAX ծրագրին»:
COVAX-ը միջազգային մեխանիզմ է, որը գործարկվել է ԱՀԿ-ի կողմից՝ Պատվաստումների եւ պատվաստանյութերի գլոբալ դաշինքի եւ Համաճարակային պատրաստվածության նորարարությունների կոալիցիայի հետ համատեղ: Այն աջակցում է արտադրական հզորությունների ստեղծմանն ու գնումներ է իրականացնում: Ծրագրի պայմանների համաձայն՝ բարձր եկամուտ ունեցող երկրները վճարում են պակաս հարուստ երկրների պատվաստանյութերի համար: Ծրագրի համաձայն՝ մեխանիզմի շրջանակներում մինչեւ 2021 թվականի վերջը 2 միլիարդ չափաբաժին պատվաստանյութ պետք է արտադրվի եւ հավասարաչափ բաշխվի ամբողջ աշխարհում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան