«Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան
ՀՀ իշխանությունը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ՝ Սև լճի, Մեծ Իշխանասարի և Վարդենիսի տարածաշրջանում ադրբեջանցիների կողմից ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժելու և այն զավթելու կապակցությամբ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի հերոս Արշավիր Ղարամյանը, ով իր գրառումը վերնագրել է՝ «Տղա կանչելու» նուրբ արվեստը»:
Նա, մասնավորապես, նշել է. «Հարգելիներս, երևի բոլորիս կյանքում եղել են դեպքեր՝ կռիվներ կամ վիճաբանություններ, որոնց ժամանակ «տղա են կանչել»...
Հիշում եք, չէ՞, որ կանչվող տղան համակողմանի գցում-բռնում էր (ճիշտն ու սխալը, թույլ և ուժեղ կողմերը, իրա «քյարը» (օգուտը) և էլի բաներ) ու նոր միայն որոշում՝ գնա՞ թասիբին կանգնի, թէ՝ չէ, հատկապես որ կանչող կողմը սկանդալային, ստախոս, գլուխգովան, մեծաբերան ու «մուտիլովշչիկ» էր լինում։
Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ»:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան