ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում
Ջո Բայդենի վարչակազմը պարտավորվել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում: Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը իր ավստրալացի գործընկերոջն ասել է, որ ԱՄՆ-ն «Ավստրալիան միայնակ չի թողնի Չինաստանի կողմից տնտեսական ճնշման պայմաններում», հաղորդում է AP-ն:
«Դա այն է, ինչ անում են դաշնակիցները»,- ասել է նա: «Մենք աջակցում ենք միմյանց, այնպես որ կարող ենք դիմակայել սպառնալիքներին եւ մարտահրավերներին հավաքական ուժի դիրքերից»:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն եւ Ավստրալիան ընդհանուր արժեքներ ունեն, որոնք ոչ մի այլ երկիր, այդ թվում՝ Չինաստանը, չի կարող արմատախիլ անել:
Բլինքենը եւ Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մերիզ Փեյնը հայտարարել են, որ Չինաստանին դիմակայելու համար միասնական ճակատ ստեղծելը կարեւոր է, եւ կոչ են արել կորոնավիրուսային համավարակի ծագման ավելի մանրակրկիտ եւ համապարփակ հետաքննություն անցկացնել, որն առաջին անգամ ծագել էր Չինաստանում 2019 թվականին:
Անցյալ շաբաթ Չինաստանը դադարեցրել էր Ավստրալիայի հետ տնտեսական երկխոսությունը՝ ակտիվացնելով ճնշման արշավը, որը սկսվել էր Ավստրալիայի կողմից կորոնավիրուսի ծագման հետաքննությանն աջակցության պատճառով եւ Չինաստանի ամենամեծ արտաքին շուկա արտահանման խափանման էր հանգեցրել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան