Իսրայելում բռնությունների հետևանքով զոհված պաղեստինցիների թիվը հասել է 69-ի․ իսլամական Այդ ալ Ֆիթր տոնի աղոթքը բռնության հերթական ալիքի է վերածվել
Գազայի պաղեստինյան հատվածի բնակիչների մոտ այսօր առավոտյան Այդ ալ Ֆիթր տոնը սկսվել է Իսրայելի կողմից ռմբակոծություններով, հայտնում է Al Jazeera լրատվականը։
Լրատվականի թղթակից Սաֆուաթ ալ Քահլութը նշել է, որ Գազայի հատվածում ռմբակոծությունները շարունակվել են տարբեր վայրերում։
ՀԱՄԱՍ շարժումը հաստատել է, որ Գազաում իր հրամանատար Բասեմ Իսսան զոհվել է իսրայելական ավիահարվածի հետևանքով՝ շարժման մյուս բարձրաստիճան անդամների հետ։ Ավիահարվածի է հետևանքով վնասվել է նաև շարժման անվտանգության գրասենյակը։
Իսրայելական հարձակումների հետևանքով զոհվել է մի հղի կին՝ իր երեխայի հետ, ինչպես նաև տարեց զույգ։ Վերջին օրերի հարձակումների ընթացքում զոհվել է 69 մարդ, այդ թվում՝ 17 երեխա և 8 կին, վիրավորվել է ավելի քան 35 մարդ։
Գազայի պատասխան հարվածների հետևանքով իսրայելական կողմից զոհվել է 6 մարդ, այդ թվում՝ 1 երեխա։
Իսրայելում ոստիկանությունը հրահրում է Իսրայելի արաբ բնակչության նկատմամբ բռնություն։ Հայֆայում սկսել են բռնություն կիրառել արաբ բնակիչների նկատմամբ։
Նույն ընթացքում հազարավոր պաղեստինցիներ հավաքվել են Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթի մոտ՝ նշելու Ռամադանի ավարտը և տոնելու Այդ ալ Ֆիթրը։ Պաղեստինցիների աղոթքի ընթացքում, սակայն բռնություն է կիրառվել։
Հայտնի է, որ Իսրայելի մեծությամբ 2-րդ քաղաք Հայֆայում կիրառված բռնության ընթացքում հրդեհ է բռնկվել արաբներին պատկանող շենքերից մեկում։
Հիշեցնենք, որ Երուսաղեմում հուզումները սկսվել են մայիսի 7-ին: Արաբ երիտասարդների և ոստիկանության միջև բախումները բռնկվել են մայիսի 8-ի երեկոյան, այնուհետև շարունակվել՝ տարածվելով Տաճարի լեռան և Ալ-Աքսա մզկիթի տարածքում: Դրանք իրենց գագաթնակետին հասել են մայիսի 10-ին, երբ հրեաները նշում են Երուսաղեմի օրը:
Բախումների սկզբից ի վեր Գազայի հատվածից առնվազն 1600 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Երեկվա տվյալներով՝ 850 հրթիռ հատել էր Իսրայելի սահմանը, ևս 200-ը ընկել՝ Գազայի հատվածում:
Բախումների ընթացքում կան զոհեր և վիրավորներ, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում: Իսրայելի բանակը հայտարարել Է, որ ոչնչացրել Է ՀԱՄԱՍ-ի հետախուզության հանգուցային դեմքերի, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի ռազմական հետախուզության անվտանգության բաժնի ղեկավարին ու նրա տեղակալին:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան