«Երբ և որտեղ նրանք ցանկանան». Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ընդդիմության ներկայացուցիչների, այդ թվում՝ նրանց առաջնորդ Գուաիդոյի հետ
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախօրեին Կարակասում ելույթի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչների, այդ թվում՝ նրանց առաջնորդ Խուան Գուաիդոյի հետ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այժմ Գուաիդոն ցանկանում է զրուցել ինձ հետ, ես համաձայն եմ. ԵՄ-ի, Նորվեգիայի կառավարության և միջազգային կոնտակտային խմբի օգնությամբ ես պատրաստ եմ հանդիպել ընդդիմության բոլոր ներկայացուցիչների հետ, երբ նրանք ցանկանան և որտեղ ցանկանան», - հայտարարել է Մադուրոն, որի ելույթը հեռարձակվել է պետական հեռուստատեսությամբ:
Ընդ որում, Մադուրոն հայտարարել է՝ «Վաշինգտոնն է ընդդիմության առաջնորդին հրահանգել բանակցություններ սկսել իր հետ»։
Նշենք, որ նախօրեին Գուաիդոն առաջարկել էր միջազգային հանրության մասնակցությամբ բանակցություններ սկսել երկրի քաղաքական ուժերի միջև՝ ճգնաժամային իրավիճակից ելք գտնելու համար։
Հիշեցնենք, որ Վենեսուելայում իրադրությունը կտրուկ սրվել էր 2019 թվականին՝ Նիկոլաս Մադուրոյի երդմնակալության արարողությունից հետո երկրում լայնածավալ բողոքի ակցիաներից հետո։ Ընդդիմության վերահսկողության տակ գտնվող Ազգային ժողովի ղեկավար Խուան Գուաիդոն իրեն պետության ժամանակավոր ղեկավար էր հռչակել, այնուհետև ԱՄՆ-ի գլխավորությամբ մի շարք արևմտյան երկրներ հայտարարել էին նրա իշխանությունը ճանաչելու մասին:
Ռուսաստանը, Չինաստանը, Թուրքիան և մի շարք այլ երկրներ, իրենց հերթին, աջակցել էին Մադուրոյին` որպես երկրի օրինական նախագահի:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան