Իսպանիայում տղամարդը շուրջ 9000 անգամ զանգահարել է ԱԻՆ` վիրավորելով օպերատորներին. նա ձերբակալվել է
Իսպանական ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը շուրջ 9000 անգամ զանգահարել է արտակարգ իրավիճակների հեռախոսահամարներին և վիրավորել է օպերատորներին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ տեղական Comercio թերթին հղումով:
Հաղորդվում է, որ 49-ամյա տղամարդը ձերբակալվել է մայիսի 7-ին Աստուրիա ինքնավար համայնքի մայրաքաղաքում՝ Օվիեդոյում, այն բանից հետո, երբ նրա մասին ոստիկանությանը բողոքել են «հասցեատեր» ծառայությունները:
Պարզ է դարձել, որ 2019 թվականից ի վեր մեկ հեռախոսահամարից ավելի քան 3787 զանգ է կատարվել 091 կարճ համարով, որն Իսպանիայի ոստիկանությանն է պատկանում: Բացի այդ, տղամարդը 4957 զանգ է կատարել երկրի 112 փրկարարական ծառայություն: Ինչպես պարզել է հետաքննությունը, զանգերից ոչ մեկն առնչություն չի ունեցել ծառայութուններ զանգահարելու անհրաժեշտության հետ: Զանգահարողի միակ նպատակը օպերատորներին վիրավորելն ու կառույցների աշխատանքներին միջամտելն է եղել, նշում է թերթը:
Ոստիկանությունը կասկածյալի ինքնությունը պարզվելուն պես ձերբակալել է նրան: Տղամարդուն մեղադրում են անհնազանդության համար, քանի որ նա բազմիցս անտեսել է նման զանգերը դադարեցնելու և արտակարգ իրավիճակների հեռախոսագիծը չզբաղեցնելու օպերատորների խնդրանքները:
Նշենք՝ այս հոդվածով տղամարդուն կարող է սպառնալ երեք ամսից մինչև մեկ տարի ազատազրկում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան