Կազանի դպրոցում հրաձգություն իրականացրած երիտասարդի մոտ գլխուղեղի հիվանդություն է ախտորշվել
Կազանի թիվ 175 դպրոցում հրաձգություն իրականացրած Իլնազ Գալյավևի մոտ գլխուղեղի հիվանդություն է ախտորոշվել: Այս մասին հայտնում է «Նովայա գազետա»-ն` հղում անելով Քննչական կոմիտեի մամուլի հաղորդագրությանը:
«Հետաքննության տվյալներով` Իլնազ Գալյավևը հաշվառված չի եղել բժիշկների` հոգեբանի և նարկոլոգի մոտ, սակայն, ինչպես պարզվել է, նախկինում նա բազմիցս դիմել է բուժօգնության` կապված ուժեղ գլխացավերի հետ: Դեռևս անցյալ տարի նրան ախտորոշում է տրվել, որը վկայում է գլխուղեղի հիվանդության մասին: Ընթացիկ տարվա սկզբից ի վեր հարազատները նույնպես նշում էին, որ նրա վարքում ագրեսիվություն են նկատում»,- մասնավորեցրել են Քննչական կոմիտեից:
Գալյավևին արդեն մեղադրանք է առաջադրվել սպանության մեղադրանքով: Այսօր կընտրվի նրա նկատմամբ խափանման միջոցը:
Հիշեցնենք, որ 19-ամյա երիտասարդը նախօրեին հրաձգություն էր իրականացրել Կազանի դպրոցներից մեկում, ինչի հետևանքով 11 մարդ է մահացել, երկու տասնյակից ավելին վիրավորվել է:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան