Իսրայելական բանակը 5 հազար պահեստազորային է զորակոչում՝ Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով
Իսրայելի Պաշտպանական ուժերը Գազայի հատվածի շուրջ իրավիճակի կտրուկ սրման պատճառով սկսում են 5000 պահեստային զինծառայողների զորակոչը: Այս մասին երեքշաբթի հաղորդել են Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից:
«Պաշտպանության նախարար Բենի Գանցը լիազորել է 5000 զինծառայողի մոբիլիզացնել տարբեր ստորաբաժանումների պահեստազորերից, այդ թվում՝ Հարավային շրջանի (դրա պատասխանատվության գոտին ներառում է Գազայի հատվածի հետ սահմանը) ուժերի ամրապնդման եւ թիկունքի կառավարման համար: Պահեստազորի զորակոչը թույլ կտա ակտիվացնել օպերատիվ գործունեությունը «Պատի պահապանները» [Գազայի հատվածի նկատմամբ] բանակային արշավի ընթացքում»,- ասված է հայտարարության մեջ:
Երկուշաբթի Մոսկվայի ժամանակով ժամը 18:00-ից չեն դադարում Գազայի հատվածից արմատականների կողմից իսրայելական քաղաքների մասսայական հրթիռային գրոհումները, որոնք, իսրայելական լրատվամիջոցների գնահատմամբ, միայն մայիսի 11-ին ավելի քան 250 արկ են արձակել հրեական պետության ուղղությամբ: Ավելի վաղ բանակը հայտնել էր 200 հրթիռի մասին, որոնց մեծ մասը որսվել էր Իսրայելի կողմից: Իսրայելում հրթիռակոծության արդյունքում տասնյակ մարդիկ են վիրավորվել, հայտնում է իսրայելական պետական Kan ռադիոն:
Այս պահին արմատականները հրթիռակոծում են Աշկելոն եւ Աշդոդ խոշոր քաղաքները, Թել Ավիվից հարավ ընկած հատվածում լսվում են արկերի արձակման ձայները:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան