Լեոնարդո դի Կապրիոն հրապարակել է առաջին կադրը Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» ֆիլմից
Լեոնարդո դի Կապրիոն Twitter-ում հրապարակել է Մարտին Սկորսեզեի «Ծաղկավոր լուսնի սպանողները» նոր ֆիլմի առաջին կադրը, որում նրան բաժին է ընկել գլխավոր դերերից մեկը։
«Ծաղկավոր լուսնի սպանսողները» ֆիլմի գործողությունները զարգանում են Օկլահոմա նահանգում 1920-ական թվականներին։ Սյուժեի հիմքում նավթի հանքատեղի պատճառով օսեյջի ցեղի ներկայացուցիչների սպանության հետաքննությունն է։ Ժապավենի համար հիմք է դարձել ամերիկացի գրող Դեւիդ Գրանի գիրքը։ Այն ադապտացրել է սցենարիստ Էրիկ Ռոտը, որն աշխատել է «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը» եւ «Ֆորեսթ Գամփ» ֆիլմերի վրա։
Բացի դի Կապրիոյից՝ ժապավենում նկարահանվել են Ռոբերտ դե Նիրոն, Լիլի Գլադսթոունը եւ Ջեսի Փլեմոնսը։ Ֆիլմի արտադրությունը ֆինանսավորում է նաեւ «Apple» ընկերությունը, դիստրիբյուտորը «Paramount Pictures»-ն է։
Ավելի վաղ Լեոնարդո դի Կապրիոն գնել էր Թոմաս Վինթերբերգի «Եվս մեկը» ֆիլմի ռեմեյքի նկարահանման իրավունքները։ Նա ֆիլմում կարող է խաղալ Մադս Միքքելսենի դերը։
#KillersOfTheFlowerMoon @OsageNews https://t.co/L9gY0cmR7x pic.twitter.com/Mpmo7jB64l
— Leonardo DiCaprio (@LeoDiCaprio) May 10, 2021


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան