Երուսաղեմի Տաճարի լեռան վրա իրավիճակը նորմալացել է
Երուսաղեմի Հին քաղաքի Տաճարի լեռան վրա իրավիճակը նորմալացել է առավոտյան բախումներից հետո, որի ժամանակ իսրայելցի ինը ոստիկաններ էին տուժել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Իսրայելի ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Մայքլ Զինգերմանը:
«Հիմա իրավիճակը նորմալացել է այն բանից հետո, երբ առավոտյան ինչ-որ պահի արաբ երիտասարդները սկսեցին քարեր նետել Արեւմտյան պատի հարեւանությամբ գտնվող Հին քաղաքի Մուղրաբի դարպասների վրա: Ոստիկանության գլխավոր տեսուչի կողմից որոշում կայացվեց ոստիկանության ուժեր տանել Տաճարի լեռ եւ այնտեղ կարգուկանոն հաստատել: Դա արվեց, որի համար օգտագործվեցին հատուկ սարքավորումներ Այս իրադարձությունների հետեւանքով ինը ոստիկան է վիրավորվել, նրանցից մեկը հոսպիտալացվել է»,- ասել է Զինգերմանը: «Չնայած հիմա, այս պահին տեղում կարգուկանոն է, իրավիճակը նորմալ է, գլխավոր տեսուչը որոշում է կայացրել ժամանակավորապես դադարեցնել հրեաների այցելությունը Տաճարի լեռ»,- հավելել է նա:
«Ոստիկանները մոտակայքում են, նրանք շարունակում են հսկել տարածքը եւ հետեւել իրավիճակին», - շարունակել է Զինգերմանը՝ նշելով, որ «Հին քաղաքում աշխատում է Երուսաղեմի ոստիկանությունը, որեւէ լրացուցիչ ուժ չկա»: «Տեղում [Տաճարի լեռան մոտ] հարյուրավոր ոստիկաններ կան»,- հավելել է նա:
Ըստ Կարմիր մահիկի պաղեստինյան ընկերության, առնվազն 215 պաղեստինցի է վիրավորվել երկուշաբթի օրը Արեւելյան Երուսաղեմում իսրայելական ոստիկանության հետ բախումների հետեւանքով, նրանցից 154-ը հոսպիտալացվել են: Հին քաղաքում իսրայելական ոստիկանության եւ պաղեստինցիների միջեւ բախումները շարունակվում են անցած շաբաթվա վերջից, դրանցում մի քանի օրվա ընթացքում հարյուրավոր պաղեստինցիներ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան