Կրակոցներ Երևանում. կա 1 զոհ, 1 վիրավոր
Այսօր՝ մայիսի 8-ին, կրակոցներ են հնչել Երևանում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ժամը 06:30-ից 07-30-ն ընկած ժամանակահատվածում, ոստիկանութան Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր-Նորք վարչական շրջանի Մոլդովական փողոցում կրակոցներ դեն հնչել:
Մոլդովական փողոցի 1-ին և 3-րդ շենքերի հարևանությամբ ճանապարհին հայտնաբերել են տղամարդու դի:
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից և դեռևս չճշտված ատրճանակից կրակված և չկրակված պարկուճներ, արնանման հետքեր: Հայտնաբերվել է նաև Mercedes Տ 500մակնիշի ավտոմեքենան, որի մեջ էլ հայտնաբերվել է բիտա: Այս պահին դեպքի վայրում աշխատում են Հայաստանի քնչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Ացվան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական խումբը՝ բաժնի պետ Վարդան Ավագյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Վ. Ավագյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ և հարուցվել է քրեական գործ՝ 104 հոդվածի 1-ին մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Գ. Շամշյանի տեղեկություններով, նշված վայրից 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են սպանվածի և վիրավորի ինքնությունը:
Տեղում աշխատում են նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:


















































Հրդեհ՝ «Գարաժ մոլ»-ում․ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատներից 6 մարտական հաշվարկ
Իջևանի հիվանդանոց դիմած երիտասարդը հայտնել է, որ իր նկատմամբ Երևանում պարեկը բռնnւթյուն է կատարել
26-ամյա վարորդը «Nissan X-Trail»-ով կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. ավտոմեքենան բռնկվել է
Ոստիկանները հայտնաբերել են 21-ամյա աղջկա նկատմամբ ոտնձգություն կատարած չափահաս տղամարդկանց
Երեւանում հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել
Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Ի՞նչ անել, որն է ելքը