Ես չեմ կարծում, որ Վարդազարյանի պես մարդը նման միամտություն կաներ. ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար
Ռուբեն Վարդազարյանը հետապնդվում է բացառապես մի բանի համար, որ նա փորձել է ապահովել դատական իշխանությունների անկախությունը: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ–ի ներկայացուցիչ, ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ հարուցված քրեական գործին եւ նրա լիազորությունները կասեցնելուն:
«Ընդ որում ոչ միայն իշխանության ներկայացուցիչների ազդեցությունից, այլ նաեւ այլ մարդկանց, այդ թվում ընդդիմադիրներից: Պարոն Վարդազարյանի մեղքը այն է, որ փորձել է իրականացնել իր սահմանադրական լիազորությունները, ինչը չի բավարարել այս իշխանություններին, քանի որ, ինչպես գիտեք, նրանց քայլերը մշտապես միտված են ընդդիմախոսներին դատարանների միջոցով լռեցնելուն»,-ասաց ն;
ԱԱԾ տնօրենի նախկին պաշտոնակատար Միքայել Համբարձումյանն էլ հավելեց, որ Ռուբեն Վարդազարյանին անձամբ ճանաչում է, փորձառու անձնավորություն է համարում. «Զավեշտ է, ճակատագրի հեգնանք, որ Վարդազարյանին մեղադրում են արդարադատությանը միջամտելու համար, իսկ թե ինչու եմ տենց գնահատում կարծում եմ՝ հասկացողը կհասկանա: Ես չեմ կարծում, որ Վարդազարյանի պես մարդը նման միամտություն աներ եւ փորձեր մի քանի ամսվա դատավորին միջամտություն աներ, որը գնահատվեր որպես արդարադատությանը միջամտել: Ես վստահ եմ, որ պարոն Վարդազարյանն ունակ է պաշտպանվելու, եւ դեռ կտեսնենք՝ այդ գործը դատական հեռանկար կունենա, թե ոչ»:


















































Մադուրոյի արկածները տանը եւ դրսում
Հունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հունվարի 2-ի կարեւոր լուրերը
Շնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցություն
Մեղրի․Մեծ նախագծերի կիզակետում
Նիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթի
Հունվարի 3-ի կարեւոր լուրերը
Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս
Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ Ռուբիո
Ի՞նչ անել, որն է ելքը