Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ով կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա է. Խաչատուր Սուքիասյան Ի՞նչ անել, որն է ելքը Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում Վենեսուելայում մոբիլիզացիա է հայտարարվել ԵՄ-ն լիովին աջակցում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանը Քրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիս Ես միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ Լևանդովսկի ԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռшզմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման «Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմին Վրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Այսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձի

Ով կասի՝ Եկեղեցին քանդում են, ամենավերջին սրիկա է. Խաչատուր ՍուքիասյանԻ՞նչ անել, որն է ելքըԱյսպես լինում է Ռուսաստան. 20-ամյա տղային փոխվարչապետ են նշանակելՎենեսուելայի նոր նախագահը համագործակցում է ԱՄՆ-ի հետՕրվա քո պատգամը. Սուրբ Ծնունդ և ԱստվածահայտնությունԼեգենդի վերադարձը. Պորտուն պաշտոնապես ներկայացրեց Տիագո ՍիլվայինՀունվարի 6-ին Ուիթքոֆը և Քուշները կմասնակցեն Փարիզում կայանալիք Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ գագաթնաժողովին2025 թվականին ավարտվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև պшտերազմը․ մենք հիմա սովորում ենք, թե ինչ է նշանակում խաղաղ ապրել․ ԱլիևՄիտքս ու սիրտս այժմ այստեղ՝ «Լիոնում» են. ԷնդրիկՇղթայական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզումՎենեսուելայում մոբիլիզացիա է հայտարարվելԵՄ-ն լիովին աջակցում է Դանիայի և Գրենլանդիայի տարածքային ամբողջականությանըՌուսաստանը կոչ է արել ԱՄՆ–ին ազատ արձակել Նիկոլաս ՄադուրոյինՔրիստոս ծնավ և հայտնեցավ, Ձեզ և մեզ մեծ ավետիսՎայրի խոզերի ապօրինի որս է իրականացվել․ Վայքի համայնքային ոստիկանների բացահայտումըԿոմիտասի «Սուրբ խաչ» եկեղեցին հոսանքազրկված էԵս միշտ գիտակցել եմ, որ ֆուտբոլը կյանքիս կարևոր մասն է, բայց ոչ ամբողջ կյանքս. Ռոբերտ ԼևանդովսկիԱՄՆ Սենատը կքննարկի մի բանաձև, որն արգելում է Թրամփին ռшզմական գործողություններ ձեռնարկել Վենեսուելայի դեմ առանց Կոնգրեսի հաստատման«Մանչեսթեր Յունայթեդը» որոշել է պաշտոնանկ անել թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն ԱմորիմինՖրանսիան հավանություն չի տալիս Վենեսուելայում գործողություն իրականացնելիս ԱՄՆ-ի մեթոդներին․ ՄակրոնՄադուրոյին տեղափոխել են Նյու Յորքի դաշնային դատարանՎրաստանում վերականգնել են դեպի Հայաստան բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունըՏղամարդը կոտրել է ԱՄՆ փոխնախագահի տան պատուհանները․ Fox NewsԱյսօր բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ ՊատարագԲնակարանային գողություններ կատարած տղամարդիկ կալանավորվել են (տեսանյութ)Փարիզի դատարանը Բրիժիտ Մակրոնի մասին կեղծ լուրերի գործով մեղավոր է ճանաչել 10 անձիՇոկոլադ, տորթեր, սառը ըմպելիքներ, թեյ. 2026-ից մանկապարտեզներում արգելվում են մի շարք սննդատեսակներ. Hetq.amՇվեյցարիայի կառավարությունը սառեցրել է Վենեսուելայի նախագահի և նրա մերձավոր շրջապատի անդամների ակտիվներըՍտեփանավանի ԲԿ-ի տնօրեն Անուշ Իսպիրյանին մեղադրանք է առաջադրվել հափշտակության և խարդախության համար. Hetq.amԲայդենը ստանում է ԱՄՆ պատմության մեջ նախագահական ամենաբարձր կենսաթոշակը. New York PostԻրանի զինված ուժերը որևէ զիջման չեն գնա երկրի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու հարցում. Իրանի ԱԳՆ խոսնակԹուրքիայի վերադարձը F-35 ծրագրին կարևոր է ինչպես Անկարայի և Վաշինգտոնի համար, այնպես էլ ՆԱՏՕ-ի անվտանգության տեսանկյունից. ԷրդողանԳարսիան «Ռեալի» պատմության մեջ մտավ ֆենոմենալ հեթ-տրիկովՌուսական բանակը hարվածել է Կիևի ևս մեկ հիվանդանոցի. ԶելենսկիԻրանի պետական հեռուստաընկերության կողմից «Սարի աղջիկ» երգը հայկական ներկայացնելն Ադրբեջանում հետաքննության առիթ է դարձելՔարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխարՏուրիստական մի շարք ընկերությունների հակամրցակցային գործողությունների հետևանքով պետությանը պատճառվել է 53 միլիոն դրամի վնաս. դատախազը քրեական վարույթի նյութերը հանձնել է դատարանԽնդրում ենք չմոտենալ, չփորձել կերակրել և չվնասել կենդանուն, ինչպես նաև չխոչընդոտել նրանց բնական տեղաշարժը, եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով․ ՇՄՆ (տեսանյութ)Մեզ վենեսուելական նավթ պետք չէ, բայց ինչու է այն անհրաժեշտ Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին․ ՌուբիոՆիկոլ Փաշինյանը հունվարի 6-ին քաղաքացիներին հրավիրում է ուխտերթիԳրենլանդիան հարկավոր է ԱՄՆ-ին ազգային անվտանգության տեսանկյունից. ԹրամփՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերը կնքվելու են բացառապես էլեկտրոնային տարբերակովՆիկոլ Փաշինյանը և 10 եպիսկսպոսներ ու արքեպիսկոպոսներ հայտարարություն են տարածել Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգման վերաբերյալԵս Մայր Աթոռի ներկայացուցիչն եմ և լիազորված ձեզ արգելելու մտնել խորան և ավանդատուն. Արա Զոհրաբյանը՝ կարգալույծ Տեր Թադե քահանա ԹախմազյանինՄադուրոյի արկածները տանը եւ դրսումՀունվարի 3-ի կարեւոր լուրերը Հունվարի 2-ի կարեւոր լուրերըՇնորհավոր Ամանոր: Մաղթում ենք առողջություն, խաղաղություն, հաջողություն և բարեկեցությունՀունվարի 1-ի բոլոր կարեւոր լուրերը
Հայաստան

Բոլոր ուժերը, որոնք Նիկոլին դեմ են, կարող են մեզնից ակնկալել աջակցություն

hraparak.am-ը զրուցել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի հետ։

ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին հարցրինք, թե հստակեցվե՞լ է նրա՝ քաղաքականություն մտնելու ձեւաչափը, ընտրություններին մասնակցելո՞ւ է՝ նկատի ունենալով, որ Սաղաթելյանն ասել էր, թե սկսելու է ակտիվ քաղաքականությամբ զբաղվել։ «Ձեզ հայտնի է, որ ես Միքայել Մինասյանի թիմից եմ, մեր թիմը շատ կազմակերպված եւ կուռ կառույց է։ Այս ընտրություններին մեր թիմը չի մասնակցում՝ որպես քաղաքական միավոր»,- ասաց Սաղաթելյանը։

Հարցրինք՝ ի՞նչ կարծիք ունի ձեւավորված դաշինքների վերաբերյալ՝ ՀՀԿ-«Հայրենիք», Քոչարյան-ՀՅԴ եւ այլն, ինչպիսի՞ ընտրապայքար է կանխատեսում։ «Հստակ տեղեկություն բոլոր դաշինքների մասին դեռ չկա, կա տրամադրվածությունների մասին տեղեկություն։ Որքան տեղյակ եմ, բոլորն էլ ասում են, որ երբ կհայտարարվեն ընտրություններ, եւ մենք կհամոզվենք, որ երկիրը ղեկավարող իդիոտը մեզ հերթական անգամ չի խաբում, այդ ժամանակ կհայտարարենք մեր քաղաքական կոնֆիգուրացիաների մասին։ Ես այդպես եմ հասկանում իրականությունը՝ դատելով Ձեր կողմից հիշատակված տարբեր քաղաքական ուժերի ղեկավար կազմի ներկայացուցիչների ելույթներից։

Ես կարծում եմ, որ որեւէ պարագայում, եթե լինեն ընտրություններ, չարժե հակասություններ փնտրել ընդդիմադիր դաշտի ներսում։ Ամեն ինչ շատ պարզ է, կարող են լինել տարբեր կոնֆիգուրացիաներ, դրանք կարող են ունենալ մարտավարական եւ տեխնիկական բնույթ, իսկ գաղափարը մեկն է՝ ազատել երկիրն այս պատուհաս, ոչ կոմպետենտ դավաճաններից։ Կա իշխանություն, որը տապալել, քանդել է մեր երկիրը, նվաստացրել է մեր ազգային ինքնությունը՝ որպես ազգ, որը սպանել է 5 հազար հոգի, որն անտուն ու անհույս թողել է տասնյակ հազարավոր մարդկանց, եւ կա ընդդիմություն, որը պատրաստ է ցանկացած քաղաքակիրթ ճանապարհով, այս պարագայում հնարավոր է եւ ընտրությունների միջոցով, ազատել այս ազգը այս տականքներից»,- պատասխանեց Սաղաթելյանը։

Միքայել Մինասյանն իր հրապարակման մեջ նշել էր ընտրություններին չմասնակցելու պատճառները, Սաղաթելյանին հարցրինք՝ իսկ ընդդիմադիր քաղաքական ուժերից որեւէ մեկին աջակցելո՞ւ են։ «Բոլորը, ովքեր Նիկոլին դեմ են, կարող են ակնկալել մեզնից տարբեր տեսակի օգնություն եւ աջակցություն։ Մենք արտահայտելու ենք մեր դիրքորոշումն ընդդեմ այս տականքների, մենք բացատրելու ենք հասարակության բոլոր հնարավոր շերտերին՝ բոլոր հնարավոր գործիքակազմերը կիրառելով, որ սուբյեկտայնություն եւ ներքին լեգիտիմություն չունեցող կապիկը չպետք է ղեկավարի այս երկիրը»,- պատասխանեց Սաղաթելյանը։