Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրորդ երեխան կարող է լույս աշխարհ գալ մոտակա օրերին
Սպասվում է, որ արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի երկրորդ երեխան լույս աշխարհ կգա մայիսին։ Այս եզրահանգմանն են եկել լրագրողները, քանի որ Սասեքսի դքսուհին ներկա չի եղել օրերս կայացած բարեգործական երեկոյին։
Արքայազն Հարին եւ Մեգան Մարքլը Լոս Անջելեսում կայացած «Vax Live» բարեգործական համերգի հատուկ հյուրերն էին, սակայն արքայազնը դրան միայնակ է մասնակցել։ Հարին երեկոն անցկացրել է առանց կնոջ, որը վերջին պահին հրաժարվել է հրավերից։
Լրագրողները կարծում են, որ Մեգանի որոշումը կապված է սպասվող ծննդաբերության հետ։ Սասեքսի դուքսերի երկրորդ երեխան պետք է լույս աշխարհ գա մինչեւ մայիսի վերջ։ Մարքլը շատ է սիրում միջոցառումներ, եւ նրա հրաժարվելը կարող է վկայել այն մասին, որ ծննդաբերությունը ծրագրված է մոտակա օրերին։
«Vax Live» բարեգորածական համերգն ի աջակցություն կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղի է ունեցել նախորդ կիրակի։ Արքայազն Հարին երեկոյի ընթացքում հանդես է եկել ոգեւորիչ ելույթով՝ կոչ անելով COVID-19-ի դեմ պատվաստումները հասանելի դարձնել բոլորի համար։ Հանրությանը հիացրել է Սասեքսի դուքսի հայտարարությունը, նրանք արքայազնին ծափահարել են հոտնկայս։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան