Նյու Ջերսիի բնակիչներին մեկ բաժակ գարեջուր են խոստացել COVID-19-ի դեմ պատվաստումների դիմաց
Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին մեկ բաժակ գարեջուր է խոստացել նահանգի յուրաքանչյուր մեծահասակի, ով մայիսին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք սկսում ենք պատվաստանյութերի եւ գարեջրի մեր ծրագիրը՝ Նյու Ջերսիի 21 տարեկանից բարձր բնակիչներին պատվաստվել խրախուսելու համար: Նյու Ջերսիի ցանկացած բնակիչ, ով մայիսին կստանա պատվաստանյութի առաջին չափաբաժինը եւ ծրագրին մասնակցող գարեջրագործարանի վկայագիր կբերի, անվճար գարեջուր կստանա»,- Twitter-ում գրել է նահանգապետը՝ կցելով գարեջրագործների ցուցակը:
Սակայն Twitter-ի ոչ բոլոր օգտատերերն են կողմ հանդես եկել իշխանությունների այս որոշմանը: Ոմանք, օրինակ, ափսոսանք են հայտնել իշխանությունների՝ ալկոհոլային խմիչքներով «կաշառք տալու» մտադրության կապակցությամբ կամ նշել են, որ չեն ցանկանում այցելել նշված գարեջրագործարանները:
Ըստ CDC կարգավորիչի՝ ԱՄՆ-ում ավելի քան 105 միլիոն մարդ արդեն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, ինչը երկրի բնակչության 31 տոկոսից ավելին է: Դեղամիջոցի առաջին դեղաչափը ստացել է ԱՄՆ-ի ավելի քան 147 միլիոն բնակիչ:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան