ՄԱԿ-ի Գերագույն հանձնակատարն ԱՄՆ-ին կոչ է անում ազատվել ստրկավաճառության մնացուկներից
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելետն ուրբաթ օրը ողջունել է աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան գործով ԱՄՆ մեղադրական դատավճիռը: Չորեքշաբթի օրը Ժնեւում թողարկված հայտարարության մեջ նա կոչ է անում ԱՄՆ իշխանություններին «վճռականորեն արմատախիլ անել» խտրական քաղաքականության եւ ստրկավաճառության մնացուկները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Սա նշանակալի դատավճիռ է»,- ասել է Բաչելետը՝շեշտելով, որ «ինչպես խոստովանել են ատենակալները, այս գործի ապացույցները բյուրեղային են»: «Ցանկացած այլ արդյունք ծաղր կլիներ արդարադատության նկատմամբ»,- ընդգծել է նա:
Ըստ Գերագույն հանձնակատարի՝ «խտրական քաղաքականության արմատացած ժառանգությունը, այդ թվում՝ ստրկության ժառանգության եւ անդրատլանտյան [ստրուկների] առեւտրի, ինչպես նաեւ գաղութատիրության ազդեցությունը, պետք է արմատապես արմատախիլ արվեն՝ հանուն ռասայական արդարության եւ հավասարության»: Հակառակ դեպքում Ֆլոյդի մահվան գործով մեղադրական դատավճիռը «պարզապես անցողիկ պահ» կդառնա, այլ ոչ թե՝«շրջադարձային», արձանագրել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան