ՀՌՕ ուժերի կուտակումը պայմանավորված է ՆԱՏՕ-ի գործողություններով Անդրկովկասում
Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) զորքերի մարտունակությունը մեծանում է Կովկասի եւ Մերձավոր Արեւելքի մի շարք երկրներում իրավիճակի նորմալացմանն ընդդիմանալու ՆԱՏՕ-ի փորձերի պատճառով, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Անկայուն վիճակ է նկատվում Մերձավոր Արեւելքի տարածաշրջանի եւ Անդրկովկասի մի շարք երկրներում: Դրա նորմալացմանը դիմագրավելու դաշինքի փորձերը մեզ ստիպում են ռազմավարական զսպման սիմետրիկ միջոցառումներ ձեռնարկել եւ ավելացնել Հարավային ռազմական օկրուգի զորքերի մարտական կարողությունները»,- ասել է Շոյգուն Ռուսաստանի ՊՆ կոլեգիայի նիստին:
Մասնավորապես, ըստ նախարարի, «մարտական կազմի կատարելագործման շրջանակներում անցյալ տարի 54 կազմակերպչական միջոցառում է անցկացվել, որոնց հիմնական մասը եւս մի մոտոհրաձգային դիվիզիայի ձեւավորումն էր»:
«Զուգահեռ օկրուգի շարունակական վերազինում է իրականացվում: 2020 թվականին զորքերն ավելի քան 3.2 հազար միավոր ժամանակակից զենք ու ռազմական տեխնիկա են ստացել, իսկ նրանց մասնաբաժինը զորամասերում եւ միավորումների կազմում 70 տոկոս է կազմել»,- ասել է Շոյգուն:
Նա նշել է, որ ռազմական կառավարման մարմինների պատրաստման ժամանակ կառավարման նոր համակարգեր են կիրառվում, աճել է պրակտիկ միջոցառումների որակը: Նրա խոսքով՝ Հարավային ռազմական շրջանի գործունեության ծրագրերի իրականացումը դիտարկվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մայիսյան հրամանագրերի եւՍոչիի հանդիպումներին հաջորդած նրա հանձնարարականների կատարման շրջանակներում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան