Danske Bank-ի գլխավոր տնօրենը թողել է պաշտոնը փողերի լվացման մեջ կասկածանքի պատճառով
Danske բանկի կառավարման խորհուրդը հայտարարել է գործադիր տնօրեն Քրիս Ֆոգելցանգի՝ զբաղեցրած պաշտոնը թողնելու մասին: Բանկիրը կասկածվում է ABN AMRO բանկում աշխատելիս փողերի լվացմանը մասնակցության մեջ, ասվում է մամուլի հաղորդագրության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Մամուլի համար իր հայտարարության մեջ Քրիս Ֆոգելցանգը զարմանք է հայտնել իր դեմ առաջադրված մեղադրանքի կապակցությամբ, սակայն, հաշվի առնելով վերջերս Danske Bank-ի հետ կապված փողերի լվացման հետաքննությունը, նա ինքանակապ թողնում է պաշտոնը:
Ֆոգելցանգը Danske Bank-ի ղեկավար էր նշանակվել մոտ 2 տարի առաջ: Նրան հրավիրել էին բանկը փողերի լվացման հետ կապված ամենամեծ սկանդալից դուրս բերելու համար, որն իրականացվել էր Էստոնիայում այժմ արդեն փակ մասնաճյուղի միջոցով:
2018-ի հուլիսի 1-ին Էստոնիայի դատախազությունը հայտարարել էր երկրում Danske bank-ի մասնաճյուղի աշխատակիցների ներգրավմամբ հնարավոր փողերի լվացման հանգամանքների վերաբերյալ քրեական հետաքննություն սկսելու մասին: Ըստ դանիական ԶԼՄ-ների՝ մասնաճյուղի միջոցով 2007-2015 թվականներին խոշոր գումարներ են լվացվել, այդ թվում, ինչպես պնդվում է, Ռուսաստանից եւ ԱՊՀ երկրներից: Այս միջոցների ընդհանուր գումարը առնվազն 8 միլիարդ դոլար է գանահատվում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան