Լուկաշենկոն հայտարարել է իր եւ իր որդիներ վրա նախապատրաստվող մահափորձի մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատմել է իր եւ իր որդիներ վրա նախապատրաստվող մահափորձի մասին, որում ներգրավված են եղել նաեւ օտարերկրյա հատուկ ծառայությունները, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսում չի հաջողվել կազմակերպել անկարգությունների սկիզբը, որից հետո՝ հեղաշրջումը: «Ի՞նչ կարող են այժմ նրանք անել: Դարձյալ նրանց արտահայտություններն են՝ ամեն ինչ պահվում է Լուկաշենկոյի շնորհիվ, անհրաժեշտ է տապալել: Իմ խնդիրն այն է, որ եթե տապալեն, նրանց մոտ ոչինչ չստացվի: Դա գլխավոր խնդիրն է: Առաջիկայում ես որոշում եմ կայացրել, ես այն կհրապարակեմ: Դա կլինի իմ նախագահության ամբողջ ժամանակաշրջանում ամենասկզբունքային որոշումներից մեկը: Ուստի, եթե անգամ ես չլինեմ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի, ժողովրդական լեզվով ասած՝ «միայն իմ դիակի վրայով»:
Լուկաշենկոն նաեւ հայտարարել է, որ խմբի ձերբակալված անդամները նախապատրաստել են նրա երեխաների առեւանգումը: «Նրանք որոշել էին երեխաներին առեւանգել՝ մեկին, երկրուսին, ինչպես կստացվեր: Նա հավելել է, որ բացահայտված դավադրության մասին նախազգուշացվել է Ռուսաստանն ու մյուսները:
Լուկաշենկոն նախազգուշացրել է, որ առեւանգման եւ անկարգությունների փորձերը կրկնելու դեպքում Բելառուսի իշխանությունների արձագանքը կոշտ կլինի: «Եթե նրանք դիպչեն իմ երեխաներին, որոնք առհասարակ չեն առնչվում այդ հարցերին, հասկանում եք, ես համբերել եմ, սպասել, ինքս ինձ համար գծեր կարմիր սահմանագծերը, փոխել դրանք, այժմ մենք նրանց «կսատկացնենք» այնպես, որ քիչ չի թվա»,-եզրափակել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան