Անաստասիա Ռեշետովան մեկնաբանել է ոճաբան Նադիրյանի հետ սիրավեպի մասին լուրերը
Ռեփեր Տիմատին եւ Անաստասիա Ռեշետովան, որոնք վերջերս են բաժանվել, կարիերան կառուցում են նույն հեռուստաալիքում: Երգիչը դարձել է «Холостяк» շոուի գլխավոր հերոսը, իսկ Նաստյան վարում է «Ты_топ-модель» իրապատում-շոուն։
Ռեշետովայի հետ նախագիծը վարում է ոճաբան եւ նորաձեւության փորձագետ Ալեկո Նադիրյանը: Շատ հեռուստադիտողներ սկսել են կասկածել, որ աստղերի հարաբերություններն աշխատանքայինից ռոմանտիկ կապի են վերաճել: Այդ մասին երկրպագուներն Անաստասիային հարցրել են Instagram-ում:
Տիմատիի նախկին կինը ոչինչ չի թաքցրել, մեծամասամբ այն պատճառով, որ թաքցնելու ոչինչ չկա: «Ոչ, Ալեկոն իմ գործընկերն է, ոճաբան, մտերիմ ընկեր եւ պարզապես լավ մարդ»,- Stories բաժնում գրել է Ռեշետովան: Ավելին, պարզվել է, որ Անաստասիայի սիրտն այժմ ազատ է, աստղը ռոմանտիկ հարաբերություններ չունի: Թեեւ սոցիալական ցանցերում հաճախ են հայտնվում երկրպագուների ուղարկած շքեղ ծաղկեփնջերը:
Ի դեպ, երկրպագունեին հետաքրքրում է ոչ միայն մոդելի ներկայիս անձնական կյանքը, այլեւ ռեփեր Տիտամիի հետ ամուսնությունը, որը վերջերս է փլուզվել: Ավելի ճիշտ, բաժանության պատճառը: Երկար ժամանակ կարծիք կար, որ բաժանումը միայն PR քայլ է «Холостяк» նախագծում մասնակցելու հնարավորության համար: Սակայն նախօրեին Անաստասիան խոստովանել է, որ պատճառն այդ չէ, կնալոմներն, իբրեւ, չեն լրջանում:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան