Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվել Եվրոպայում սպասվում է շոգի նոր ալիք Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Անվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է Կապանից Երկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետը Մոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցեր Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէ Մոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմել Հայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցեր Վաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտել

Թուրքիայում և ԱՄՆ-ում հրդեհներ են բռնկվելԵվրոպայում սպասվում է շոգի նոր ալիքԳրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճաններըԳերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրԱնվտանգ ճանապարհներ Սյունիքում. մեկնարկը տրվել է ԿապանիցԵրկարաձգվել է Հայաստանի վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմի գործողության ժամկետըՄոսկվան խնդրանքով դիմել է Ղազախստանին՝ նավթամթերքի հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար Պուտինն ու Տոկաևը քննարկել են առևտրատնտեսական և էներգետիկ ոլորտներում համագործակցության հարցերՍրբուհի Գալյանը վստահեցնում է՝ IMEI կոդերի միասնական համակարգի ներդրման նպատակը հասարակությանը վերահսկելը չէՄոուրինյուն շարունակում է թիմի կազմն ուժեղացնելու ծրագրեր կազմելՀայաստանի և Լատվիայի գլխավոր դատախազները քննարկել են համագործակցության ընդլայնման հարցերՎաղարշապատի համայնքային ոստիկանները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտելՀՀ վարչապետն ու Վրաստանի ՆԳ նախարարը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հարցերԴավիթբեկյան խաղերը՝ ազգային ոգու, ուժի և գիտելիքի մրցապայքար ՍյունիքումՆիկոլ Փաշինյանը ընդունել է Հայաստանում հավատարմագրված Եվրոպական միության անդամ պետությունների դեսպաններինԵրևանում մի շարք հասցեներում 36 ժամ ջուր չի լինիԱնահիտ Ավանեսյանը Ստամբուլում կմասնակցի ԱՀԿ-ի տարածաշրջանային նախարարական համաժողովինՄարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգը չի կարող լիարժեք գործել անհանդուրժողականության, խտրականության և նախապաշարմունքների պայմաններում. ՄԻՊՄահացել է Գյումրու բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն ԻսահակյանըՍուրեն Պապիկյանը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում մասնակցել է նորակառույց ճաշարանի բացման հանդիսավոր արարողությանըԲաքվի նոր նախաձեռնությունը նշանակում է «տեղեկատվության նախարարության» վերադարձ. «Լրագրողներ առանց սահմանների»Ընդհանուր առմամբ 122 հազար 621 հիվանդանոցային ծառայություն է մատուցվել. Անահիտ ԱվանեսյանՌուսաստանում ուժի մեջ է մտել ԱՊՀ-ից և Վրաստանից բեռնատարների հեռագնաց վարորդների՝ մինչև 180 օրով մնալու մասին որոշումըՈւնենք մասնագետներ, որոնք 1 մլն դրամից ավելի աշխատավարձ են ստանում պոլիկլինիկական օղակում. ԱվանեսյանԳվարդիայի ծառայողներն ու համայնքային ոստիկանները մայրաքաղաքում թմրամիջոց պահելու դեպքեր են բացահայտվելՌուսաստանում նախատեսում են ստեղծել հեռախոսների համարների նույնականացման շտեմարանՌոբերտ Լևանդովսկին պաշտոնապես դարձել է ամերիկյան «Չիկագո Ֆայրի» ֆուտբոլիստԳերմանիայի ոստիկանությունը ձերբակալել է Շտադե քաղաքում հրաձգություն իրականացրած կասկածյալինՈւթ համերգ` ութ մարզերում` նվիրված հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակինՏաղանդավոր երեխաների մեկամյա կրթական մեծ ճամփորդություն․ «Իմ քայլը» հիմնադրամն ու «Ռաֆայել Քոթանջյան» արվեստի ակադեմիան միավորել են ուժերըԱշխարհի առաջնությունը կշարունակվի առանց ԳերմանիայիԻսրայելը մշակում է տիեզերական լազերային հարվածային համակարգերՃապոնիայի հավաքականը հինգերորդ անգամ դուրս մնաց ԱԱ-ների փլեյ-օֆֆի առաջին փուլիցՊայթյուն Մոնակոյում․ տուժածների թվում են ուկրաինացի օլիգարխը, կինն ու երեխանՆիկոլ Փաշինյանը կմեկնի ԻրանՔաղաքացիների գնահատականը՝ ՆԳՆ ոլորտային բարեփոխումների իրականացման կարևոր գործիքՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ 30.06.2026Դադարեցվել է «ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ ԹԻՎԻ»-ի հեղինակազորման վկայագիրըՆիկո Պասը կշարունակի ելույթները իտալական «Կոմոյի» կազմումՊերուն ամփոփել է նախագահի ընտրության արդյունքներըՍիրիայի նախագահն Իսրայելին կոչ է արել դուրս բերել զորքերը՝ երկրի հարավում հարվածներից հետոՀայաստանի և Ադրբեջանի քաղաքացիները կկարողանան գաղտնի տեղեկատվություն տրամադրել անհայտ կորածների և հնարավոր թաղման վայրերի մասինՇիրակցի դպրոցականները մեկնել են ամառային հանգստի՝ դեպի «Արագած» ճամբար Հայաստանի և Էստոնիայի դատախազությունները կխորացնեն համագործակցությունըԱվագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլովՎրաստանն ու Ղազախստանը ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ են ստորագրելՀունվարի 1-ից տաքսու վարորդները և գրանցված աշխատողները կանցնեն 100% սուբսիդավորման համակարգի. ԱվանեսյանՎրաստանի ՆԳ նախարարը գալիս է ՀայաստանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մամուլի ասուլիսը. ուղիղ
Մամուլ

Ժամանակն է Եվրոպան դադարի լռել և աջակցի Հայաստանին ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի. «Le Figaro»

 

Ֆրանսիական «Le Figaro» թերթը՝ «Ժամանակն է Եվրոպան դադարի լռել և աջակցի Հայաստանին ընդդեմ Թուրքիայի և Ադրբեջանի» վերտառությամբ հոդված է հրապարակել, որը մասնակի ներկայացնում ենք ստորև։

«Վերադառնալով Հայաստանից Եվրախորհրդարանի պատգամավոր Ֆրանսուա Քսավյե Բելամին նշում է, որ Եվրոպայի մի մասը կոչ է անում նրան, վերջապես, աջակցություն ցուցաբերել խոշտանգված և խոցված երկրին՝ Բաքվի հաղթական ռազմական գործողություններից հետո, որը ստացել է Էրդողանի օգնությունը», - ասվում է հոդվածում։

«Պատերազմի հարակից զոհը դարձավ միջազգային իրավունքը, որը ստեղծվել է հենց այն բանի համար, որ չկրկնվեն 20-րդ դարի ամենասարսափելի ողբերգությունները։ Իհարկե, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը վեճի առարկա էր Հայաստանի և Ադրբեջանի միջև (ինչ էլ որ ասի Ալիևը՝ հարցը դեռևս բաց է մնում), բայց այն քննարկվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են՝ Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։ Միակողմանի հարձակմանն աջակցելով, Թուրքիան ցանկացավ ցույց տալ, որ բռնությունը տարաձայնությունների կարգավորման առավել արդյունավետ միջոց է, քան երկխոսությունը։ Թույլ տալով նրան գործել այդ կերպ, արևմտյան աշխարհը վտանգավոր նախադեպ ստեղծեց... Ո՞ւր կորան մեր սկզբունքները։

Ադրբեջանն ու Թուրքիան մանրակրկիտ պլանավորել էին այդ գործողությունը։ Դրա հետ մեկտեղ երկու պետություններն էլ անդամակցում են ՄԱԿ-ին, որի անդամները պետք է լուծեն իրենց «միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով» և զերծ մնան «ուժով սպառնալիքից կամ այն կիրառելիւց»։ Դրա բացառությունը կարող է ծառայել միայն ագրեսիայի փաստը կամ միջազգային մանդատը։ Եթե մենք թույլ ենք տալիս, որ պետությունները խախտում են այդ հիմնարար կանոնները, օգտագործում են արգելված զենք, կատարում են ռազմական հանցագործություններ և ստանում են դրանից երկարատև ստրատեգիական շահ, այդպիսով մենք ընդունում ենք, որ ուժն իրավունքից վեր է։

Իհարկե, բռնությունն աշխարհում ո՛չ մի տեղ չի անհետացել, բայց միայն այն փաստը, որ Թուրքիան ՆԱՏՕ-ում մեծությամբ երկրորդ բանակն է, միտումնավոր հատում է կարմիր գիծը, իրենից աննախադեպ ծավալների հասնող շեղում է ներկայացնում։ Մեր պասիվ դիրքորոշումը ես քննադատել եմ Եվրախորհրդարանում դեռևս 2020 թվականի հոկտեմբերին։ Եռաբլուրում ես գրեթե ֆիզիկապես զգացի այդ կործանարար լռության ուժը, և ես երբեք չեմ մոռանա այդ պահը։ Հարկ է մտածել նաև երևանյան հիվանդանոցում վիրավորների սարսափելի ճակատագրի մասին, հազարավոր ադրբեջանական զոհերի մասին, բոլորի, որոնք ստիպված պատասխան են տալիս երկխոսության փոխարեն բռնության գերակայությանը, որոնք մենք ինքներս ենք թույլ տվել։

Եվրոպան դեռ ժամանակ ունի գործելու, ուշադրություն դարձնելու հայ ժողովրդի կարևոր խնդիրներին։ Առաջինը՝ ռազմագերիների ճակատագիրն է, որոնց գերության մեջ է պահում Ադրբեջանը ի հեճուկս մարդու իրավունքների և սեփական պարտավորվածությունների։ Հայաստանը պահեց խոսքը և ազատեց գերիներին։ Հիմա սպասում է սեփական գերիների վերադարձին, և հազարավոր ընտանիքներ մինչ այժմ ապրում են տագնապով՝ գերեվարված որդիների ճակատագրի համար։ Նման անմարդկային և հակաիրավակապ շանտաժը չի կարող շարունակվել. եթե մեր երկրները վճռականորեն պահանջեին ազատել այդ մարդկանց, նրանք կհասնեին դրան և ցույց կտային, որ Հայաստանը մեկուսացման մեջ չի գտնվում, և որ Եվրոպան վերջնականապես չի կորցրել պատասխանատվության, սկզբունքների և շահերի զգացումը, որոնք նրան միավորում են վաղ ժամանակներից այդ բարեկամական երկրի հետ։ Մենք պետք է տանք այդ հույսը սգով համակված մարդկանց, որոնք նայում են մեր կողմ Եռաբլուրից», - նշում է հոդվածում եվրոպացի պատգամավորը։