Պատրուշեւը մեկնաբանել է ՆԱՏՕ-ի ակտիվության աճը Սեւ ծովում
Ռուսաստանը Սեւ ծովում իր սահմանների մոտ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի աճող ակտիվության պայմաններում ստիպված է միջոցներ ձեռնարկել սեփական անվտանգությունն ապահովման համար, սակայն շահագրգռված է իրավիճակի քաղաքական կարգավորմամբ, ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Սեւծովյան տարածաշրջանում Ռուսաստանի սահմանների անմիջական հարեւանությամբ աճում է ՆԱՏՕ-ի բլոկի եւ հատկապես Միացյալ Նահանգների ռազմական ակտիվությունը»,- ասել է Պատրուշեւը՝ ելույթ ունենալով չորեքշաբթի Սեւաստոպոլում ազգային անվտանգության ապահովման հարցերով հանդիպմանը:
«Հարցն այն է, թե որտե՞ղ է ԱՄՆ-ն եւ որտե՞ղ է Սեւ ծովը: Եվ ի՞նչ ազգային շահեր են հետապնդում նրանք այստեղ, եթե շատ ամերիկացիներ պատկերացում չունեն, թե որտեղ է այդ ծովը»,- հավելել է Անվտանգության խորհրդի քարտուղարը:
Այս պայմաններում, շեշտել է Պատրուշեւը, Ռուսաստանը «ստիպված է միջոցներ ձեռնարկել իր տարածքի անվտանգությունն ապահովելու համար», սակայն, միեւնույն ժամանակ «շահագրգռված է բանակցություններ վարել իրավիճակի քաղաքական կարգավորման շուրջ»:
«Սակայն Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ մի շարք այլ երկրներ մեղադրում են Ռուսաստանին իրենց տարածքով զորք տեղափոխելու մեջ, իրականում անտեսելով մեր սեփական ինքնիշխանության ապահովման մեր ինքնիշխան իրավունքը»,- ասել է նա:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան