Չինացի ծնողները «Խոզուկ Պեպա» մուլտսերիալին մեղադրել են դաժանության համար
Չինացի ծնողները մանկական «Բարբիի արկածները երազանքի տանը»․ «Խոզուկ Պեպա» եւ «Իմ փոքրիկ պոնի. ընկերությունը հրաշք է» մուլտֆիլմերին մեղասրել են դաժանության եւ բռնության ցուցադրության համար, հայտնում է South China Morning Post-ը։
Հայտնի մուլտսերիալները Չինաստանում քննադատության են ենթարկվել, երբ ծնողները սպառողների իրավունքների պաշտպանության մարմնին բողոքել են դրանցում «ոչ պատշաճ վարքագծի» օրինակների համար։
Ցզյանսու նահանգի սպառողների խորհուրդը հրապարակվել է 21 մուլտսերիալների ցանկը, որոնք, կազմակերպության կարծիքով, երեխաների համար անընդունելի նյութեր են պարունակում։ Այդ ցանկում ներառվել է օտարերկրյա ութ սերիալներ, այդ թվում նշված բրիտանական եւ ամերիկյան նախագծերը, ինչպես նաեւ հինգ այլ շոու Ճապոնիայից։
Ծնողներից ամենաշատ բողոքներ ստացել է «Արջ հարեւաններ» չինական մուլտֆիլմը։ Դրան մեղադրում են նրանում, որ գլխավոր հերոսի ձեռքում էլեկտրական սցող է, ինչի հետեւանքով շատ երեխաներ, կրկնօրինակելով հերոսի վարքագիծը, սկսել են այդ գործիքն օգտագործել ի վնաս մյուսների։
Որպես օրինակ ներկայացվել է միջադեպը, երբ Շենսի նահանգից տասամյա աղջիկը 2016թ․-ին էլեկտրական սղոցով սպանել է իր հինգամյա քրոջը։ Դպրոցական աղջիկն այդ ժամանակ հայտարարել է, որ ընդամենը կրկնել է այն, ինչ արել է արջերի մասին մուլտֆիլմի հերոսը։
Խորհուրդը մատնանշել է, որ ծնողների 70 տոկոսը, որոնց հետ իրենք խոսել են, հայտարարել է, որ իրենց երեխաները կրկնօրինակել են «վտանգավոր», իսկ որոշ դեպքերում նաեւ «բռնարար» վարքագիծը, որը ցուցադրվում է մուլտֆիլմերում։ Կազմակերպությունը 1465 «խնդրահարույց էպիզոդ» է բացահայտել, ինչպես նաեւ առցանց հարցում եւ հարցազրույց է անցկացրել 1026 ծնողների եւ տարրական դպրոցների եւ մանկապարտզերների մանկարվարների համար։
Հարցվածների ավելի քան 80 տոկոսը նշել է, որ կառավարությունը պետք է խստացնի մուլտֆիլմերի գրաքննությունը։ Այս պահին Չինաստանում մուլտիպլիկացիոն արտադրանքի դասակարգման համակարգ չկա։


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան