ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն «անսասան» աջակցություն է հայտնել Ուկրաինային
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն «անսասան» աջակցություն է հայտնել Ուկրաինային Դաշինքի կողմից, հայտնում է AP-ն:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Ուկրաինային»,- ասել է Ստոլտենբերգը Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբայի հետ մամուլի ասուլիսի ժամանակ՝ ռուսական շարժումները «անհիմն, անբացատրելի եւ մտահոգիչ» անվանելով: Ստոլտենբերգը Մոսկվայի զորքերի վերջին տեղակայումն «ամենամեծ ռազմական կուտակումն է» անվանել Ուկրաինայի արեւելքում հակամարտության սկզբից ի վեր: «Ռուսաստանը հազարավոր մարտական ստորաբաժանումներ է տեղակայել Ուկրաինայի սահմաններին, ինչը ռուսական զորքերի ամենամեծ համակենտրոնացումն է դարձել 2014 թվականին Ղրիմի ապօրինի բռնակցումից հետո: Վերջին օրերին Ուկրաինայի արեւելքում մի քանի ուկրաինացի զինվոր է սպանվել»,- ասել է նա:
Ուկրաինայի արտգործնախարարը հայտարարել է, որ եթե Մոսկվան որեւէ անխոհեմ քայլ ձեռնարկի կամ բռնության նոր պարույր սկսի, դա թանկ կարժենա բոլոր իմաստներով:
«Այսօր հավաքվելով՝ մենք փորձում ենք խուսափել 2014-ին թույլ տված սխալից, երբ Ռուսաստանը պատրաստ էր արագ գործել»,- ասել է Կուլեբան:
Երեքշաբթի օրը կայացած հանդիպման հիմքում նաեւ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու Ուկրաինայի ցանկությունն է: Ստոլտենբերգը պնդում էր, որ դաշինքի 30 անդամները պետք է որոշեն, թե ով կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, եւ «ոչ ոք իրավունք չունի փորձել միջամտել այս գործընթացին: Ուկրաինայի նման յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է դիմել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար»: «Սա կարեւոր սկզբունք է, քանի որ Ռուսաստանն այժմ փորձում է ազդեցության որոշակի ոլորտ վերականգնել, որում փորձում է որոշել, թե ինչ կարող են անել հարեւանները»,- ասել է ՆԱՏՕ-ի ղեկավարը: «Ռուսաստանը պետք է վերջ տա այս ռազմական կուտակմանն Ուկրաինայում եւ դրա շրջակայքում, դադարեցնի իր սադրանքները եւ անմիջապես դեէսկալացիա սկսի»,- ասել է Ստոլտենբերգը:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան