Samsung Galaxy S21 FE դիզայնը լիովին բացահայտվել է մինչ պրեմիերան
Նոր սերնդի թեթեւացված ֆլագմանային S21 FE սմարթֆոնի տեսքը հայտնվել է համացանցում մինչ դրա թողարկումը: Սարքի բարձրորակ ռենդերները հրապարակել է @OnLeaks ինսայդերը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Արտաքինից Galaxy S21 FE-ն շատ նման է Galaxy S21-ին. սմարթֆոնը հարթ էկրան կունենա՝ ներկառուցված դիմային տեսախցիկով: Մատրիցայի անկյունագիծը 6.4 դյույմ կլինի, իսկ տեսախցիկի բլոկը բաղկացած կլինի երեք սենսորներից, որոնց բնութագրերը չեն բացահայտվում:
Կախված երկրից՝ սմարթֆոնը կհամալրվի 5G Exynos 2100 կամ Snapdragon 888 պրոցեսորներով: Առավելագույն պահեստային հզորությունը կլինի 256 ԳԲ: Samsung Galaxy S21 FE-ն առաքվելու է Android 11 օպերացիոն համակարգով եւ One UI 3.1 ֆիրմային պատյանով:
Նոր սերնդի Fan Edition-ի շնորհանդեսը տեղի կունենա 2021-ի երրորդ եռամսյակում: Ակնկալվում է, որ սմարթֆոնի մեկնարկային գինը 700 դոլար կլինի:


















































Քրոջը սպանած տղամարդուն բռնել են զոհի ձեռքերը պայուսակի մեջ քողարկելիս
Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն
Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Լուկա Մոդրիչը 200-րդ խաղն անցկացրեց Խորվաթիայի հավաքականի կազմում
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
Դիդիե Դեշամը հրատապ լքել է Ֆրանսիայի հավաքականի ճամբարը
Գեղարքունիքից 303 երեխա հանգստի է մեկնել դպրոցականների ամառային ճամբար
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը ուղիղ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան